Լրահոս
Օրվա լրահոսը

The Fresno Bee. «20 տարվա ազատազրկում հային՝ Ամերիկայում անձնական տվյալներ գողանալու համար»

Հունիս 18,2013 22:00

ԱՄՆ-ում երկուշաբթի օրը հայազգի տղամարդուն 20 տարվա ազատազրկման են դատապարտել կրեդիտ քարտերի տվյալներ գողանալու համար: Հայտնում է «Ֆրեզնո բի»  թերթը:

39-ամյա Վարդան Կագրամանին Հոնոլուլուի գազալցկայաններում անձնական տվյալների գողությամբ էր զբաղվում:

Կագրամանին եւ նրա հանցակից Հակոբ Չանգարյանը նաեւ պետք է 15 միլիոն 765 հազար 456 դոլար վճարեն Հավայիի ֆինանսական չորս կառույցների: Մեղադրող կողմը հայտնել է, որ նրանք տվյալները քաշող սարքեր են տեղադրել չորս գազալցակայաններում եւ ստացել մոտ 200 հոգու կրեդիտ եւ դեբիտային քարտերի տվյալներ։

Չանգարյանի դատը կլինի մյուս շաբաթ, քանի որ նրա փաստաբանն ասել է, որ իրեն ժամանակ է հարկավոր իր հաճախորդի հետ խոսելու համար:

Հոնոլուլուի դատախազությունից հայտնել են, որ նրանք հայկական հանցավոր խմբավորման անդամներ են:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930