Լրահոս
Օրվա լրահոսը

Forbes. «Փոլ Հոբս. Հայաստանում գինեգործությամբ զբաղվելը միջնադար գնալու պես է մի բան է»

Հունիս 18,2013 20:23

Փոլ Հոբսը՝ գինեգործության ոլորտում Սթիվ Ջոբսը, ինչպես «Ֆորբս» հանդեսն է անվանում նրան, որն այժմ աշխատում է Հայաստանում՝ զրուցելով հանդեսի հետ խոսել է նաեւ Հայաստանի գինեգործության մասին՝ նշելով, որ այստեղ ամեն ինչ զրոյից են սկսել.

«Բազմաթիվ շրջաններ կան, որոնք ժամանակի ընթացքում մոռացության են մատնվել, ու մենք նոր լույսի ներքո ենք նայում դրանց: Ես աշխատում եմ նաեւ Հայաստանում: Հայաստանում այնպիսի խաղողի տեսակներ կան, որ չեմ էլ կարող նույնիսկ արտասանել, այնպես որ մենք զրոյից ենք սկսում այնտեղ», – ասել է Հոբսը, որը Ռոբերտ Պարկերի (գինու առաջատար փորձագետ) կողմից  երկու անգամ արժանացել է գինեգործության տարվա մարդ կոչմանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է Հայաստանում գինեգործությամբ զբաղվելը՝ նա ասել է.

«Հիմա դժվարություններից մեկը մարդկանց գտնելն ու նրանց վարժեցնելն է: Արգենտինայում գոնե գինեգործության մշակույթ կար: Մարդկանց գտնելն ու վարժեցնելը ավելի բարդ է, քան խաղողի այգիների հետ գործ ունենալը: Հայաստանում գինեգործությամբ զբաղվելը՝ միջնադար գնալու պես է մի բան է: Մենք նոր-նոր ենք սարքել խմորման տակառները, այնտեղ չկա նման բան ու ոչ էլ ինչ-որ մեկը կա, որը գիտի, թե ինչպես են պատրաստում այն», – ասել է նա՝ ավելացնելով, որ դա հաճելի աշխատանք է:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930