Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, երեկ` հունիսի 17-ին, ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում (ՔՀԳՎ) որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն` առանձնապես խոշոր չափերով), 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով` առանձնապես խոշոր չափերի վնաս) եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացած եկամուտները օրինականացնելը` առանձնապես խոշոր չափերով):
Հիշեցնենք` գործարար, Երեւանում գտնվող «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանը մոտ երկու տարի առաջ դիմեց ոստիկանություն, թե Աշոտ Սուքիասյանը խաբեությամբ հասել է նրան, որ ինքը` Փայլակ Հայրապետյանը, «Ամերիաբանկում» գրավադրել է իր ունեցվածքը (այդ թվում` հանրախանութը) եւ ստացած միջոցները հանձնել Սուքիասյանին, որպեսզի նա աֆրիկյան Սիերա Լեոնե պետությունից ադամադի հումք ներմուծի: Սակայն Աշոտ Սուքիասյանը յուրացրել է գումարը եւ դիմել փախուստի:
Ուշագրավ է, որ Ոստիկանությունում որոշվեց քրեական մեղադրանք ներկայացբնել Աշոտ Սուքիասյանին եւ հետախուզում հայտարարել նրա նկատմամբ (քանի որ չեն կարողացել հայտնաբերել նրան) այն բանից հետո, երբ այս մայիսի 29-ին Hetq.Am պարբերականը նյութ հրապարակեց, թե Աշոտ Սուքիասյանը այդ գումարը ստացել է հետեւյալ կերպ: Նախ` Փայլակ Հայրապետյանի գրավ դրված գույքի (գնահատվել է մոտ 33 միլիոն ԱՄՆ դոլար) դիմաց ստացված գումարը` 10.7 միլիոն ԱՄՆ դոլար փոխանցվել է «Ամերիաբանկում» գտնվող «Ձորագյուղ» ընկերության հաշվին, որից հետո` այդ հաշվից գումարներ են փոխանցվել Կիպորսում գտնվող օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին: Այնուհետեւ` օֆշորային ընկերություններին փոխանցված գումարի մի մասը ետ է փոխանցվել «Ձորագյուղ» ընկերության` «Ամերիաբանկում» գտնվող հաշվին:
Hetq.Am-ի նյութի համաձայն, Կիպորսում գտնվող այդ օֆշորային ընկերություններից մեկի հիմանդիրներց են Աշոտ Սուքիասյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Արքեպիսկոպոս Կճոյանը հանդիսանում է նաեւ Աշոտ Սուքիասյանի քավորը, եւ Սուքիասյանը ժամանակին «Բենթլի» ավտոմեքենա է նվիրել արքեպիսկոպոսին:
Կարդացեք նաև
Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքել են, թե իրենք Կիպրոսում կամ այլուր որեւէ օֆշորային ընկերություն են հիմադրել կամ լիազորել են որեւէ մեկին` հիմնել նման ընկերություն իրենց անունից: Hetq.Am-ի հրապարակման կապացությամբ վարչապետը դիմել է նաեւ իրավապահ մարմիններին:
Հիմա ըստ էության վարչապետ Տիգրան Սարգսյանը և Կճոյանը “իրենց կամքից անկախ” գումարներ ունեն օֆշորում: Իրենք այդ մասին իմացան պատահաբար` “Հետք”-ի հրապարակումից հետո: Ամեն ինչից զատ դա այս պահին իրենց գումարն է: Թե իրենցը չի? Հնարավոր է, որ նրանք արդեն պաշտոնապես հրաժարվել են այդ գումարից?
Իսկ ինչ է հարգելի տիկին Դուք կասկածում էիք վարչապետի եւ պրն Կճոյանի անմեղությանը:
Միթե նրանց ապրած ողջ կյանքը ապացույց չէ նրանց պարկեշտության:
Հրաշալի սցենար է: Մեգրեն կհայտնաբերի դիակը, որը արդեն խոստովանել է իր հանցավոր լինելը: