Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդգես Պետրոսյանը կանխատեսում էր, որ ժողովուրդը հիասթափվելու է ցանկացած կուսակցությունից (Տեսանյութ)

Հունիս 18,2013 20:03

Արձակագիր Վարդգես Պետրոսյանն այս հարցազրույցը Ա1 հեռուստաընկերությանը տվել է սպանությունից 2 ժամ առաջ՝ 1994-ի ապրիլի 15-ին։ Այս հարցազրույցում Գրողների միության նախկին նախագահը, Գերագույն խորհրդի (1990-94) պատգամավորը խոսում է Հայաստանի նախագահ-մտավորականություն հարաբերությունների, կուսակցությունների, մամուլի մասին:

1994-ին Վարդգես Պետրոսյանը տպավորություն ուներ, որ Հայաստանի կուսակցությունները իրենց քաղաքական սկզբունքներով գրեթե միմյանցից չեն տարբերվում, ինքը չգիտեր, թե ինչու են դրանք այքան շատ ու անհաշտ. «Ցավոք, Սփյուռքում կար էդ բանը՝ նախ կուսակցական, հետո հայ։ Սփյուռքի կուսակցական էդ բոլորը փոխադրվեցին Հայաստան շատ ավելի սուր արտահայտված»։

Վարդգես Պետրոսյանը կանխատեսում էր, որ գալու է ժամանակը, երբ ժողովուրդը հիասթափվելու է ցանկացած կուսակցությունից, ինքն այդ հիասթափությունը տեսնում էր դեռ այն ժամանակ, երբ Ղարաբաղում երեխաները մեռնում էին ադրբեջանցիների հրետակոծությունից:

 

Մանրամասները՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930