Aravot.am-ի ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ու Գյումրու ոստիկանությունում:
Քաղաքի տարբեր թաղերում` Անի, Մուշ եւ այլն, տեղակայված ոստիկանական բաժանմունքները վերացել են` օպտիմալացվելով երկու բաժնում, որոնք գտնվում են Գյումրու ոստիկանության նորակառույց եւ կայարան թաղամասի ոստիկանության բաժանմունքի շենքերում: Արդյունքում վերացել է 18 հաստիք, քրեական եւ տարբեր ծառայությունների բաժանմունքի պետերի հաստիքներ:
Որոշակի կրճատումներ են եղել նաեւ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, մասնավորապես կրճատել են ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծառայության գծով երկու տեղակալներին` Համլետ Կիրակոսյանին, ով, ի դեպ, բավականին համեստ անձնավորություն է, եւ Հարություն Ավետիսյանին, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրն է: Վերացրել են նաեւ վարչության հերթապահ սպաների հաստիքները:
Ըստ մեր տեղեկությունների, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կրճատվածներին համապատասխան աշխատանք կառաջարկի , ով թոշակի անցնելու ենթակա է, թոշակի կուղարկի, ոմանց էլ կադրային ռեզերեվ կգցի:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵւՇԱՏՅԱՆ
Մի գուցե աստիճանաբար ոստիկանական երկիրը փլուզվու՞մ է: Տա աստված: