Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյան. «Որ բարոյականություն չկա էդ տանը, ջայնմին միսն ու խորովածը»

Հունիս 18,2013 18:58

Այսօր խորհրդարանում գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի հեղինակած՝ «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո  գեներալ Սեյրան Սարոյանը դուրս գալով խորհրդարանի նիստերի դահլիճից՝ ասաց. «Լավ նախագիծ էր, դրա համար սաղ էլ եկել էին»:

Նա ասաց, որ ԱԺ ամբիոնից ելույթ չունեցավ, քանի որ. «Գեներալը որ ելույթ ունեցավ, տեղը տեղին խոսաց, ես ընչի՞ ջրիկնայի»: Լրագրողների եւ Սեյրան Սարոյանի հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ եւ առանց մեկնաբանությունների:

– Գեներալները չե՞ն կարևորում ազատամարտիկների սոցիալական խնդիրները, որ դրանք չեն ներառել նախագծում:
– Դե կըլնի, էդ էլ կըլնի, կանգնի:
– Արդյո՞ք սոցիալական խնդիրներն այսօր առաջնահերթ չեն:
– Արա, չէ էլի, մյուս անգամ պարտադիր կըլնի էդ:
– Գիտեք, թե ինչքա՞ն թոշակ է անհրաժեշտ ազատամարտիկներին այսօր, որ կարողանան իրենց կարիքները հոգալ:
– Այ մարդ, ես շատ գիտեմ, մթոմ ես մեր տունը շատ եմ կարում կառավարեմ, հիմա անցնել խալխի տներին:
– Դուք ամսական ինչքա՞ն եք ծախսում:
– Թե ես պապիրոզ առած կամ, ինչ ուզում ես ասա, քո արև, իմ արև:
– Իսկ մյուս ծախսե՞րը: Ինչքա՞ն է պետք, որ ազատամարտիկը լավ ապրի:
– Չեմ հաշվարկե, որ հաշվարկեմ կասեմ, դրա համար կան տնտեսագետներ, դրա համար կան ավելի, գիտես ոնց, ընենց մարդիկ, որ նորմալ կնստեն, կհաշվարկեն էլի: Մենք բարոյական մասը պահենք, էդ փողի-մողի հարցերը, էնքան մարդ կա, ֆինանսի հարցը թող լուծեն էլի:
– Բայց այսօր ազատամարտիկները հենց սոցիալական խնդիրներից են դժգոհում:
– Այ քուր, որ տունդ հեր ու մեր իրար չեն ճանաչում, երեխեն ու մեծն իրար չեն ճանաչում, ոչ մեծ կա, ոչ փոքր: Որ բարոյականություն չկա էդ տանը, ջայնմին միսն ու խորովածը, դու էլ: Ավելի լավ չի հաց ու պանիր ուտեն: Քյասիբ ընտանիքներ կան, որ մտնում ես տունը, ընտանիքի հոտ ա գալիս, էնքան հարուստ քցիբ ընտանիք կա, որ մտնում ես, զզվալդ ա գալիս: Բարոյական մարդը ինչ կապ ունի հարստության հետ:
– Ձեր ընտանիքը քյասի՞բ է, թե հարուստ:
– Չես իմանում, որ ասեմ քյասիբ եմ, կհավատաս, իհարկե հարուստ եմ:
– Ինչո՞ւ է այդպես, որ որոշ գեներալներ հարուստ են, իսկ ազատամարտիկներն օրվա հացի փող չունեն:
– Այ, գնա հորիցս հարցրա, ընչի՞ ա ինքը հարուստ:

 
Գրառեց` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Որբ says:

    Ինձ թվում է որ Սեյրանը կամաց-կամաց խոսել կսովորի՝ ֆելդմարշալ դառնալուց հետո:

  2. Maxim says:

    Այս հարցազրույցը կարծում եմ մեր Հայ պատմության դասագրքերում պետք է մնա, ի ցույց այն
    բանի, որ մեր երկրի վիճակը՝ ոչ թե՛ թշնամի հարևանների պատճառով էր, այլ այսօրվա կեղծ Նժդեհականների և նրանց երկրպագողների: Տեսեք, ով է բարոյական բառը օգտագործում, որի համար լի տաշտակը վեր է ցանկացած բարոյական նորմից: Մեր այսօրվա իշխանությունը միանշանակ
    ընդունել է՝ ղարաբաղաբարո խաղի կանոնները, որը Սյունիքից սկսած տարածվում է ողջ երկրով մեկ:
    Մտավորականությունը,՝ ,,եթե իրականում այդպիսի հասկացություն կա, այլ հորինված չէ,, զբաղված է
    միայն իր հետնամասի հոգսերով, երկիրը թողած ընդհամենը՝ բախտի քմհաճույքին, իսկ այսօրվա
    բախտը որոշողները մի քանի դուրսպրծուկներ են, որոնց անունները հազար անգամներ նշվել են:
    Ցանկացած մարդկային աղետ սկսվում է բարոյալքությունից: Նույնիսկ տարերային աղետը այդքան
    սարսափելի չէ, երբ ազգը, ժողովուրդը՝ բարոյապես ունի կայուն և բարձր արժանիքներ, հիշենք
    Ճապոնիայի վերջին ցունամին, նրա վնասի՝ հատկապես մարդկային կորուստի չափը, և Ճապոնացիների այդքան վեհ և բարձր պահվածքը, երբ հրաժարվելով ցանկացած օգնության
    առաջարկից, այդքան կարճ ժամանակում վերականգնեցին, աղետի բոլոր հետևանքները, բացի
    մարդկային կորուստից: Իսկ մեր երկրում մոտ քարորդ դար է անցել երկրաշարժից, բայց մինչ օրս
    դեռ շատ ընտանիքներ ապրում են 21-րդ դարի համար բացարձակապես անմարդկային պայման-
    ներում, Իսկ Աժ-ում խոսում են 200 մլն դոլլար ոչնպատակային ծախսումների համար, կարծես ավելի մեղմ ձևակերպում հնարավոր չէր տալ այդ այլանդակ հանցագործությանը:
    Պետք է խոստովանել, որ ազգի մեծ մասը՝ գող են, ավազակ են, խաբեբա են, ծախվող են, գցող են,
    հակառակ դեպքում չեն հանդուրժի այս անառակաբարո, հանցագործ, մարդասպան վառչախմբին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930