Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վանաձորի քաղաքապետարանը բնակարան նվիրեց զոհված կուրսանտի ընտանիքին

Հունիս 18,2013 18:41

Այսօր Վանաձորի քաղաքապետարանը` ի դեմս համայնքի ավագանիների,  օգտագործման իրավունքով բնակարան է նվիրել  ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի մորը` Հասմիկ Նիկողոսյանին:

Սիփանը ապրում էր տնակում` մոր, տատիկի եւ երկու եղբայրների հետ` ծանր սոցիալական պայմաններում:

Դեպքից հետո ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը միջնորդագիր էր ներկայացրել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, որպեսզի Հասմիկ Նիկողոսյանին բնակարան հատկացնեն Վանաձորում:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ խնդրով դիմել էր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին:

Այսօր կայացած ավագանու արտահերթ նիստի ընթացքում էլ, ի լրումն այլ օրակարգային հարցերի, լուծվել է նաեւ բնակարան հատկացնելու  հարցը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930