«Ինչ կա էս երկրում`շարժվող եւ անշարժ, դա Հայաստանի Հանրապետությանն ա»
«Արծվիկ ջան, նստի մի երկու բան քո հարցերին պատասխանեմ»,- այսօր խորհրդարանում իր հեղինակած «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ նաեւ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Դա գեներալի պատգամավորական կյանքում առաջին ելույթն էր:Մանվել Գրիգորյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ եւ առանց մեկնաբանությունների. «Արմենը՝ Մազն՝ (նկատի ունի Արմեն Մազմանյանին- Ն.Գ.) իր ջոկատով մնացե դուրս, Դաշնակցության շատ-շատ տղաներ, որ իմ հետ են մարտնչել, դուրս են մնացել, մեզ հետ հավասար կռվել են, բայց չեն գրանցվել․․․։ Երկրի վիճակը ծանր էր, օրենքով եռամսյա հավաքներ արեցինք, մարդկանց մետրոներից, ավտոբուսներից, շուկաներից հավաքում էին, տալիս էին վայենկոմատներին, բերում էին ռազմի դաշտ, մինն ու գրանատը, փամփուշտներն իրարից չէին տարբերում, առաջին օրն էլ էին զոհվում, երկրորդ օրն էլ․․․ Օր ա եղել, 5-8 ուղղաթիռ վիրավոր ու զոհ ենք հետ ուղարկել, անգամ չենք հասցրել ճանաչել, Եռաբլուրում թաղել են, հենա Շմայսն էլ վկա․․․
Մենք պիտի վստահենք մեր ջոկատների և զորամասերի հրամանատարներին, ովքեր այս ամենի միջով անցել են։ Խոսքը գնում ա կամավորների մասին, իսկ զինվորականներն այդ լիազորություններից օգտվում են։
Ես շատ եմ վիրավորվել, որ մի քանի անգամ ինձ դիմել են․․․ Մազի պես տղեն եկել ա իմ կաբինետ ու ասում ա՝ գեներալ ջան, մենք էլ ենք մասնակցել։
Դրանց ոչ փողն ա պետք, ոչ էլ, ինչքան էլ անենք այդ ազատամարտիկների համար, քիչ ա։
Երկրապահը Մանվելի սեփականությունը չէ, այն ՀՀ-ինն է։ ՀՀՇ-ի, Դաշնակցության տղաներն են եկել, ջոկատ կազմել։ Նույն կամավորականներ են՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Աբրահամյան Հովիկն ա, վարչապետն ա, մենակ զինվորը չի, որ կրակել ա։ Ես ուզում եմ, որ այն, ինչ ժողովրդինն է, վերադարձնենք իրանց։
Ես ուզում եմ իջնեմ, հասնեմ իմ ընկերներին, որոնք շարքային են, իրավունք չունե՞մ։ Ես չեմ ուզում գեներալ-լեյտենանտ լինեմ, ՀՀ առաջին աստիճանի մարտական խաչը ես եմ ստացել, Արցախի հերոս եմ, բայց չեմ ուզում ստանամ, Հունան Ավետիսյանի նման կուրծքս բացեմ, չեմ ուզում իրանցից բարձր լինեմ։
Ստեղ մի հատ խնդիր կա՝ ինչ կա այս երկրում՝ շարժվող և անշարժ, Հայաստանի Հանրապետությանն է։ Խնդիրն այն չէ, թե ով ա նախագահը, ով ա վարչապետը, փոխվելու են մի ամիս հետո, թշնամություն մի արեք, էգուց տղա-աղջիկ եք պսակելու, բարեկամանաք․․․»։
Հովիկ Աբրահամյանը հոմորով դիմեց գեներալին․ «Ասեցիք մեկ ամիս հետո, մարդկանց մոտ ուրախություն առաջացավ։ Մեկ ամիս հետո չէ, ժամանակի ընթացքում»։
Գեներալը շարունակեց . «Հո չեմ ասե`որ ամսվա, որ թվի մե ամիսը: Եթե ազատամարտիկ է, ո՞վ բարոյական իրավունք ունի իրան չճանաչելու»։
Մանվել Գրիգորյանի ելույթի ժամանակը լրացավ: Նիստը նախագահող Հովիկ Աբրահամյանը վերջինիս հորդորում էր չհամոզել պատգամավորներին, քանի որ բոլորն էլ կողմ են: Մանվել Գրիգորյանը շարունակում էր խոսել. «Ես ուզում եմ իջնեմ իմ ընկերներին, եթե վատ եմ անում․․․եթե կարում ենք լավ բաներ անենք, օգնենք․․․»։
Հովիկ Աբրահամյանը կրկին միջամտեց. «Պարոն Գրիգորյան, ձեր ժամանակը լրացել է: Մի խախատեք կանոնակարգը»: Դիմելով Հովիկ Աբրահամյանին`Մանվել Գրիգորյանն ասաց. «Չէ, պրոստը քո խաթր եմ էկե խոսացե»:
Նախագիծն ընդունվեց 99 կողմ ձայներով: «Այս քվեարկությունը ցույց տվեց, թե մենք որքան ենք հարգում մեր ազատամարտիկներին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ քվեարկությունից հետո։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բա ելույթից հետո կրկին անգամ մեզ համար իչքան բան պարզ դարձավ, հո ԱԺ չի, հո պատգամավոր չի, մարդու ապրելը չի գալիս տեսնելով երկիրդ ովքեր են ղեկավարում, լավ անգրագետ բայց այդ աստիճանի, մարդու ականջն է թառամում լսելով էդ ճղճիմությունը
Սարսափելի է, երբ մի երկրի գեներալը, սա է: Դեմագոգություն բառը, լրիվ կորցնում է իր իմաստը:
էվէթ էֆէնդի
Եթե սայա մեր գեներալը ուրեմն արժի հեռանալ էս երկրից ու ազգանունը փոխել որ չամաչենք որ Հայ ենք: Սա խայտառակությունա, բառիս բուն իմաստով խայտառակություն: Մենակ դրա վերջին ասածները հերիքա որ մարդ հիասթափվի սրանցից «Չէ, պրոստը քո խաթր եմ էկե խոսացե»:
Չէ, պրոստը քո խաթր եմ եկե խոսացե: Վայ մամա ջան ես ովա ինչա խոսում, խարծումա քուչումա գտնվում երևի: ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ