Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես չպիտի նեղացնեի նրան». հիշում է Ալինան

Հունիս 18,2013 18:07

«Նա իմ կյանքի ամենամեծ նվերն է: Երևի ինձ նման այնպիսի աղջիկ չկա, որ այդքան սիրի իր սիրած էակին: Նա ինձ համար մարդու իդեալ է՝ մի մարդ, ով եսասեր չէ, ով պատրաստ է օգնել բոլորին, հասկանալ նրանց, կարեկցել, սիրել: Ես երջանիկ եմ, որ հանդիպեցի նրան»,-ասում է 21-ամյա Ալինան: Գոռին առաջին անգամ հանդիպել է Հանրապետության հրապարակում: Առավոտյան ժամը 9-ն էր: Շտապում էր աշխատանքի: Արագ քայլելու ընթացքում պատահաբար վայր է գցում անձնագիրը և նրանում պահված սոցիալական քարտը, իսկ երբ նկատում է, վերադառնում է և կես ժամ շարունակ փնտրում: «Խառնվել էի իրար, առանց անձնագրի, թույլ չէին տա աշխատանքի վայր մտնել, քիչ էր մնում՝ լաց լինեի, էնքան հուզված էի, որ աչքերիս բան չէր երևում: Եթե չլիներ Գոռը, երևի երբեք էլ չգտնեի»: Տղան, տեսնելով, հուսահատ աղջկան, առաջարկում է իր օգնությունը. «10 րոպե չանցած գտավ, իսկ ես արդեն կորցրել էի հույսս, սակայն նա ամբողջ ճանապարհին ինձ հուսադրում էր, եթե ինքը չգտնի, իրեն դա չի ների»: Գոռը նրան առաջարում է ուղեկցել՝ հաշվի առնելով նրա հուզված և անկայուն վիճակը, սակայն Ալինան մերժում է: Հաջորդ օրը, ի զարմանս աղջկա, աշխատավայրից դուրս գալու ժամանակ տեսնում է Գոռին. «Ես չկարողացա թաքցնել ուրախությունս, ախր նա այնքան բարի դեմք ունի, իսկ ես  մտածում էի՝ արդյոք կտեսնե՞մ այդ բարի տղային»: Ինչպես նշում է նա՝ առանց որևէ ձևականությունների թույլ է տալիս ուղեկցել իրեն՝ չթացքնելով այն հանգամանքը, որ գլխի է ընկել, թե տղան իր համար է եկել. -Փաստորեն դու հետևո՞ւմ էիր ինձ: -Եթե չհետևեի քեզ, ինձ երբեք չէի ների: Մեկ տարվա ընթացքում նրանք բավական մտերմանում են, սակայն այդ ժամանակահատվածում սիրո խոստովանություն չի լինում: Աղջիկը խուսափում է նման թեմաներից՝ մտահոգվելով, թե չափազանց շուտ է: Դա էր պատճառը, որ անընդհատ շրջանցում էր թեման: Բայց մի օր ստիպված է լինում լսել դա. «Եվ շատ ուրախացա և շատ տխրեցի: Ես պատասխանեցի, որ ինքս զգացմունքներ ունեմ նրա հանդեպ, բայց եթե ուզում է, որ ամեն բան լավ լինի, ապա պիտի թաքուն ընկերություն անենք… Եթե ծնողներս իմանային, ապա կամ կարգելեին, կամ շուտաթփույթ կամուսնացնեին: Իսկ իմ կարծիքով՝ մարդուն ճանաչում են երկար ժամանակ, ճիշտ է՝ նա շատ բարի դեմք ունի, բայց մտածում էի՝ հնարավոր է դա խաբուսիկ լիներ»: Ալինան Գոռին պատճառաբանում է, թե իր համար ժամանակ է պետք. չի ուզում, որ մարդիկ իմանան իրենց կապի մասին: «Ես վախենում էի, որ մեզ մոտ ոչինչ չի ստացվի: Չէի ուզում, որ մարդիկ և հատկապես ծնողներս իմանային այդ մասին: Ես նրանց շատ եմ սիրում, բայց նրանք այնպիսի մտահորիզոն ունեն, որ եթե ես մեկի հետ ընկերություն եմ անում, ուրեմն դա է, որ կա, նրա հետ էլ պիտի ամուսնանամ, վեճեր ու բաժանումներ չպիտի լինեն»,-հավելում է նա: Ալինայի խնդրանքով՝ Գոռը երկար ժամանակ համբերությամբ սպասում է: Բայց մեկ տարի անց այլևս չի համբերում: Նախ հարցնում է, թե ինչու է Ալինան շարունակ լռում ու չի թողնում, որ տղան խոսի իր ծնողների հետ. «Նա ուզում էր լրջացներ մեր հարաբերությունները, նշանադրվել, իսկ ես մերժեցի: Նեղացավ, մի քանի օր հետս չխոսեց, նույնիսկ զանգերիս չպատասխանեց»,-պատմում է աղջիկը: Սակայն ելք գտնվում է, նամակ է գրում տղային՝ եթե ուզում է լրջացնել իրենց հարաբերությունները ապա, այդ շաբաթվա ընթացքում կարող է գալ և խոսել իր ծնողների հետ. «Ես հասկացա, որ չպետք է չարաշահեմ նրա համբերությունը, նա այնքան բարի և հասկացող է, բայց նա ևս մարդ է, ես չպիտի նեղացնեի նրան: Հասկացա, որ ինձ ժամանակ պետք չէ, որ ես նրանք այնքան եմ սիրում, որ առանց նրա նույնիսկ մեկ օրս չեմ պատկերացնում»,-պատմում է աղջիկը: Բարեբախտաբար, Ալինայի ծնողները առարկություններ չեն ունենում, սակայն ինչպես գուշակել էր աղջիկը, նրանք «շտապեցնում» են զույգի ամուսնությունը, որը հավանաբար տեղի կունենա հոկտեմբեր ամսին: Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930