Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական մակարդակի հասնելու բոլոր նախապայմանները կան

Հունիս 18,2013 18:11

Նովոռոսիյսկում մեկնարկել է բոուլինգի «Ռուսաստանի հարավի գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են ԱՊՀ երկրների տարբեր քաղաքների 97 ներկայացուցիչներ: Երեւանը նույնպես  ունենալու է իր մասնակիցը:
Վաղը մրցավայր մեկնում է Արսեն Աղաբաբյանը, որը երկար տարիներ Մոսկվայում բնակվելուց հետո ընտանիքով վերադարձել է Հայաստան եւ շատ է ցանկանում, որպեսզի բոուլինգը Հայաստանում էլ հասնի եվրոպական մակարդակի: «Դրա համար այստեղ բոլոր նախապայմանները կան, – Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ա.Աղաբաբյանը:  «Գլխավորը բազաների խնդիրն է, որը բավականաչափ լուծված է. Երեւանում, կարծում եմ, նաեւ մյուս քաղաքներում, բոուլինգի շատ կենտրոններ են գործում: Մնում է, որպեսզի գտնվեն մարդիկ, որոնք կզբաղվեն դրանց գործունեությունը համակարգելով, մարզաձեւը եւ դրա հետագա զարգացումը ճիշտ հունի վրա դնելու գործը կազմակերպելով: Այս առումով բավականին լուրջ գործունեություն են ծավալում Հայաստանի լրատվամիջոցները, հատկապես, «Առավոտ» օրաթերթը, որը, նկատել եմ,  հանդես է գալիս լրագրողների միջեւ մարզական տարբեր, այդ թվում` նաեւ բոուլինգի, մրցումներ կազմակերպելու նախաձեռնություններով»:
Մինչեւ Հայաստան վերադառնալը, Արսեն Աղաբաբյանը, նրա իսկ խոսքերով, բոուլինգի Եվրոպայի առաջնությունում հասել է մինչեւ կիսաեզրափակիչ, Քաթարում մասնակցել հեղինակավոր մրցաշարի, որը նրա` միջազգային առաջին փորձն է եղել, դարձել է տարբեր մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր:
«Ռուսաստանի հարավի գավաթ»-ում Արսենը միակ հայ մասնակիցը չէ: Մրցաշարի կայքէջից տեղեկանում ենք, որ Նովոռոսիյսկում հանդես են գալիս նաեւ այլ քաղաքներ ներկայացնող հայեր` Վյաչեսլավ Ղազարյանը (Լերմոնտով), Արթուր Եղոզարյանը (Վոլգոգրադ), Անդրեյ Փոլոյանը (Նովոսիբիրսկ), Էդուարդ Փիրումյանը (Գեորգիեւսկ):

 
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930