Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ավագանու անդամները հետ չմնացին ԱԺ պատգամավորներից

Հունիս 18,2013 17:56
PrevPhoto
NextPhoto

Այսօր ժամը 12.00-ին տեղի էր ունենալու Գյումրու ավագանու հերթական նիստը, սակայն քաղաքապետ Սամվել Բալասանյանը ստիպված եղավ այն կես ժամով հետաձգել, քանի որ ավագանու անդամներից շատերը չէին ներկայացել ու հնարավոր չէր քվորում ապահովել: Հեռախոսազանգերից հետո մի քանիսը վերջապես ներկայացան, սակայն մինչ նրանց ժամանելը, քաղաքապետը ստիպված եղավ լրագրողների առջև արդարանալ: «Հարգելի լրագրողներ, շատ սովորական երևույթ է, ավագանիները ժողովրդի ընտրածն են, և կարող են բացակայել հարգելի պատճառներով` իհարկե զգուշացնելով: Մոտավորապես 6 հոգի զգուշացրել են, որ էստեղ չեն, հիվանդ են, չգիտեմ ինչ-որ հուղարկավորության հետ կապված հարցեր ունի և այլն և այլն: Անուն-ազգանունները չեմ ուզում կարդալ, ուղղակի կասեմ, որ շատ սովորական է, նման բան եղել է նաև Ազգային ժողովում, որևէ խնդիր չկա, եթե սա համարում եք, որ ասենք բոյկոտ է, բնականաբար պետք է պատճառ լինի: Ինչ-որ տեղ ասենք խմբակցություն կամ մարդկանց խումբ կարող է ասել, որ մենք բոյկոտում ենք, որովհետև ասենք մենք էս խնդիրը չուզեցինք, որ անցնի, դուք ուղղակի անցկացրեցիք: Սա կարող է լինել մեկ պատճառ, երկրորդ պատճառը կարող է լինել բյուջեի հետ կապված, երրորդ պատճառը կարող է լինել. մեկը ասենք դիմել է, ինչ-որ նախաձեռնություն ունի, չի ընդունվել: Տարբեր պատճառներ կարող են լինել, որը կբերի բոյկոտի, պետք չէ լուն վերցնել, տակը դավա ման գալ: Ինչ-որ պատճառ չկա, նորմալ է, որովհետև որևէ մեկը, որևէ մի ավագանի որևէ հարցի հետ կապված ինձ չի ասել , թե ես ունեմ համապատասխան չգիտես ինչ-որ բոյկոտելու պատճառներ: Չկան էդպիսի պատճառներ, ես համենայնդեպս չգիտեմ: Եթե դուք կարող եք ավագանիներին զանգել, ճշտել, զանգեք , ճշտեք հարգելի լրագրողներ: Ես գիտեմ, որ հիմա շատ ակտիվ, բուռն պրոցես է սկսվելու, թե վայ ավագանին չեկավ, նիստը չկայացավ և այլն, և այլն, չեմ գտնում, որ դա այդպես է»,- ասաց քաղաքապետը:

Քիչ անց նիստը սկսվեց, որովհետև ավագանու անդամները ուշացումով եկան, նրանց թիվը դարձավ 11: Այսօրվա նիստում քննարկվեց 15 հարց, որոշվեց մեկ տարի շարունակ ամեն ամիս 20 հազար դրամ տրամադրել Սիրիայից գաղթած երկու ընտանիքների` տուն վարձակալելու համար, Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խնդրանքով 240 քառ.մետր տարածք հատկացվեց եկեղեցուն, որոշվեց քաղաքապետարանի մի քանի բաժնի պետերի համար ծառայողական մեքենաներ գնել, իհարկե` երկրորդական շուկայից, այսինքն` օգտագործված:

Նկատենք, որ անկախ այն հանգամանքից` ավագանու անդամները ֆիզիկապես ներկա են, թե ոչ, մեն ու միակ անդամը, որը հարցեր էր բարձրացնում, առաջարկներ հնչեցնում, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ավագանու նախկին անդամ says:

    Բախտերս բերել է, որ պիվի գործարանի օրինակները չի բերում: Էդ դրածոն չի հասկանում, որ իրեն ավագանու անդամները ևս չեն հարգում

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930