Քիչ առաջ 99 կողմ, առանց դեմերի եւ ձեռնպահերի առաջին ընթերցմամբ ընդունվեց գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի հեղինակած «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Ինչից հետո, մինչ այս պահը խորհրդարանում մնացած օլիգարխ-պատգամավորները համերաշխ լքեցին խորհրդարանի դահլիճը:
Մի հատկանշական բան` սա միակ նախագծն է, որին շուրջ կոնսենսուս կա եւ իշխանական, եւ ընդդիմադիր պատգամավորների կողմից: Միակ ընդդիմախոսը, թերեւս «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էր, որը այնուհանդերձ ասաց, որ «կողմ» են քվեարկելու: Հակոբյանի վերապահումները վերաբերվում էին նրան, որ օրենքը թերի է եւ նրանում առկա արձանագրումները չեն համապատասխանում դահլիճում հնչած հայրենասիրական պաթոսին: Հակոբյանն առաջարկեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում նախագիծը շտկվի:
Կողմ արտահայտվեց ԲՀԿ խմբակցությունը, որն, ի դեպ, Վերահսկիչ պալատի հաշվետվության օրեր շարունակ ձգվող բուռն քննարկումների ժամանակ այդպես էլ որեւէ կերպ «չերեւաց»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ