Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տրանսպորտի նախարարությունը հերքում է ԱԻՆ-ին

Հունիս 18,2013 17:44

Հունիսի 17-ին որոշ լրատվամիջոցներում հրապարակվել էր տեղեկատվություն, ըստ որի՝ հունիսի 14-ին Թուրքիայի Հանրապետության Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում Երևան – Հալեպ երթուղու միկրոավտոբուսը բախվել է թուրքական տաքսիծառայությանը պատկանող ավտոմեքենային, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Լուրի առնչությամբ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ լրատվամիջոցների կողմից ներկայացված տրանսպորտային միջոցը ոչ թե ուղևորափոխադրող միկրոավտոբուս է, այլ անձնական օգտագործման ավտոմեքենա։

Այն պատկանում է 1981թ-ին ծնված, իրաքահայ Արա Էդուարդ Հոսեփին, ով իր «Շևրոլե» մակնիշի  ութ տեղանոց  անձնական օգտագործման ավտոմեքենայով իր հարազատների հետ մասնավոր ուղերթ էր կատարում դեպի Հալեպ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930