Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» Գորիսում է. նրանք հանդիպել են Բուդաղյանների ընտանիքին

Հունիս 18,2013 17:29

«Այժմ գտնվում ենք Գորիսում, հանդիպել ենք Բուդաղյանների ընտանիքին, բնականաբար՝ ցավակցեցինք, մեր զորակցությունը հայտնեցինք նրանց, նաեւ շրջեցինք քաղաքում, զրուցեցինք քաղաքացիների հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Չորս հոգով ենք՝ ես, Րաֆֆի Հովհաննիսյանը, Դավիթ Սանասարյանն ու Գագիկ Բաղդասարյանը: Սա կարճատեւ այց էր Գորիս, բայց Սյունիքում էլի լինելու ենք, մնացած մարզերում եւս»,- նշեց նա:

Հարցին՝ մարզպետի պաշտոնակատարի հետ հանդիպե՞լ եք, պատասխանեց.

«Ոչ, չենք հանդիպել ու չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա, որովհետեւ ամեն ինչ շատ ակնհայտ է, Սյունիքում արմատական փոփոխություններ են պետք եւ Սյունիքն իր՝ Հայաստանի ողնաշար լինելու հանգամանքը պիտի վերականգնի եւ այն հպարտ ազատատենչ սյունեցին, որ եղել է դարեր շարունակ, պետք է իր ոգու ուժը նորից վերականգնի ու այն վիճակը, որ տարիներ շարունակ եղել է՝ ահաբեկման մթնոլորտ, պետք է վերացվի: Ցավն այն է, որ մենք բոլորս շատ ադեկվատ ենք գտնվում, երբ հակառակորդը դրսից է լինում, հայկական արյուն չի կրում մեջը, բայց երբ կացնի պոչը սեփական անտառից է՝ ավելի դժվար իրավիճակում ենք հայտնվում եւ դա է պատճառը, որ տարիներ շարունակ Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգություն» կուսակցությունը բարձրաձայնում են, որ Սյունիքում պետք են արմատական փոփոխություններ: Եվ եթե Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը վաղ կատարվեր, մենք այսօր այս իրավիճակից խուսափած կլինեինք, իսկ նմանատիպ իրավիճակներ մենք Հայաստանի այլ վայրերում եւս ունենք»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանի ՄԻԱԿ իսկական-դասական ընդդիմությունը` «Ժառանգությունը» : Ինչքան էլ որ կլանային, մի օլիգարխի շուրթերից կախված «կուսակցությունները» աջ ու ձախ իրենց վրա ցեխ փորձեն շպրտել:

  2. NNN says:

    Եթե Սյունիքի կեսը Լիսկայինն է, անկախ նրանից մարզպետ է , թե ոչ, նրա ազդեցությունը միշտ մնալու է: Նման մարդկանց պետք է զրկել ամեն ինչից , որ ազդեցությունն էլ վերանա : Իսկ դա հնարավոր է ? Կասկածում եմ:

  3. Maxim says:

    Սունիքը,՝ ցույց տվեց երկրի արմատների վիճակը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930