Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ուզում եմ անտեսանելի դառնալ». երիտասարդների անիրական երազանքները

Հունիս 18,2013 16:20

Ամենքս էլ մեր ցանկություններն ունենք, մեր երազանքներն ու նպատակները, որոնք ոչ միշտ են հնարավոր իրականցնել, բայց դա մեզ չի խանգարում երազե՜լ, թռչե՜լ դեպի աներևույթը: «Առավոտ երիտասարդականն» այսօր էլ ծանոթացավ երիտասարդների անիրական երազանքների հետ:

«Ես կուզենայի կախարդական փայտիկ ունենալ, որ ինձ համար էլ ոչինչ անհնարին չլիներ», – ասում է 19-ամյա Մարինեն:

17-ամյա Լիլիան էլ, իրեն երազկոտ համարելով, ասում է, որ անիրական երազանքները շա՜տ են, որոնց մասին երբեք չի խոսել, սակայն դրանցից մեկն այսօր բարձրաձայնեց. «Ուզում եմ բարձրանամ մեր շենքի տանիք ու ընկնեմ էնտեղից, հետո պարզվի, որ ես թռչել գիտեմ ու չեմ ընկնի գետնին» 🙂

«Ուզում եմ գոնե մեկ օրով անտեսանելի դառնալ, – ասում է 22-ամյա Սրբուհին, – կհայտնվեի այնտեղ, ուր ինձ ոչ ոք չէր սպասի»:

«Կուզենայի աշխարհի բոլոր երկրներում լինեի, – ասում է 20-ամյա Սամվելն ու ավելացնում, – իհարկե դա այնքան էլ անիրական չէ, բայց ինձ թվում է հնարավոր էլ չէ»:

«Կուզենայի աշխարհի ամենահարուստ մարդը լինել ու օգնել բոլոր բոլորին, ով գումարի կարիք ունի», – ասում է 19-ամյա Մովսեսը

«Շատ կուզենայի իմ սիրելի մարդիկ անմահ լինեին», – անկեղծանում է 18-ամյա Օֆելիան:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930