Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քանի՞ «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենա ունի քաղաքապետարանը

Հունիս 18,2013 16:05

18 հունիսի 2013թ., Երևան: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հրաժարվել էր քաղաքապետարանի տրամադրած ավտոմեքենայից: Այսօր խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հարգելի պարոն Մարգարյան,

Խնդրում եմ տրամադրել գրավոր տեղեկություն այն մասին, թե քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող բոլոր ստորաբաժանումներին ընդհանուր առմամբ քանի ծառայողական ավտոմեքենա է տրամադրված, այդ մեքենաների մակնիշները և դրանց արժեքը (որքանո՞վ և ե՞րբ է քաղաքապետարանը դրանք ձեռք բերել), ինչպես նաև՝ թե տարեկան կտրվածքով որքան գումար է ծախսում քաղաքապետարանը դրանց տեխնիկական սպասարկման և վառելիքի համար:

 

Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930