Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի բնակիչները տեղյակ չեն, որ մարզում հօգուտ նախկին մարզպետի ստորագրահավաք է անցկացվում

Հունիս 18,2013 16:01

Henaran.am-ի համաձայն ՝ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը մարզում ստորագրահավաք է նախաձեռնել, որով նպատակ ունի պաշտպանել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ դրանով օգնել նախկին մարզպետի վերադարձին, նույնիսկ հանդիպումներ է ունեցել տեղաբնակների հետ:

Փորձեցինք պարոն Դոլունցից ճշտել, թե որքանո՞վ են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը, սակայն նրա հետ կապվել այդպես էլ չհաջողվեց եւ մեր հեռախոսազանգերին այդպես էլ պատասխանող չի եղել:

Իսկ մարզի բոլոր տարածաշրջաններից մեր ձեռքբերած եւ ճշտած տեղեկատվության համաձայն եւ մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Կապանում, Գորիսում, Մեղրիում եւ Սիսիանում նման գործընթաց չի մեկնարկել եւ դրա մասին միայն իմացել են մամուլից: «Եթե ստորագրահավաք կամ այլ բան լիներ, մենք անպայման կիմանայինք, տեղում ենք ապրում եւ տեղյակ կլինեինք: Այսօր մամուլում ենք կարդացել դրա մասին, չգիտեմ, որքանով է այն համապատասխանում իրականությանը, համենայնդեպս, մեր քաղաքում ոչ մի ստորագրահավաք էլ չկա», – նույն պատասխանները ստացանք նշված բոլոր քաղաքների տեղաբնակներից եւ մեր աղբյուրներից, ովքեր նշեցին, որ նույնիսկ Արա Դոլունցի թեկնածությանն են դեմ ու անհեթեթ համարեցին ստորագրահավաքի գաղափարըը՝ ի պաշտպանություն նախկին մարզպետի:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ara says:

    ստորագրահավաք է պետք հրեշին լինչի դատաստանի ենթարկելու համար

  2. iren says:

    Հետաքրքիրա ովա մասնակցել,դե իհարկե պետական ապարատում աշխատող այն խամաճիկները,որոնք դողղում են իրենց աթոռների համար,մի տեսանյութ էին պատրաստել,որը շոու էր հիշեցնում և որին մասնակցում էին բացառապես համայնքի ղեկավարները,գյուղապետերը,դպրոցի տնօրենները,որոշ ուսուցիչներ և դասախոսներ,որոնք գովում ու փառաբանում էին այդ հանցագործին;.Շատ հուզիչ էր……դե եթե էդքան լավնա Լիցկան,ինչի լրագրողներդ չմորտեցաք պատահական մեկին…. . , ձեր նմանների հերթն էլա գալու:Ուղղակի շա՜տ ափսոս ,որԱվետիք Բուդաղյանի նման երտասարդ կորցրինք;

  3. Նելլի says:

    Չի կարելի. որ մարդ այդքան թշնամանք ունենա մեջը: Դե ձեր տեղը ասեիք թող գային ձեզանից հարցազրույց վերցնեին: պատի ծակն եք մտնում, որ մեկը ձեզ հարցա տալիս. բայց հետո մեծ-մեծ խոսում եք: Դե դուրս եկեք քաղաք մի բան ասեք. դուխներտ չի հերիքում այ աբիժնիկներ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930