Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատգամավորները լրագրողներից փող են ուզում (Տեսանյութ)

Հունիս 18,2013 15:51

Վատ չէր լինի, եթե գոնե Ազգային Ժողով լուսաբանող լրագրողները վճարեին պատգամավորներին, նրանցից վերցված հարցազրույցների համար,-հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանի տեսակետն է։

«Դուք էդ փողը, այդ հացը մեր միջոցով եք աշխատում»,-ասաց նա։

Պարոն Հարությունյանը համոզված է, որ պատգամավորները լավություն են անում լրագրողներին նրանց հետ զրուցելիս, նա նկատել է, որ Ազգային Ժողովի քառօրյաներից դուրս լրագրողները լուսաբանելու շատ բան չեն ունենում. «Մենք ձեր ստնտուն ենք»։

Մանվել Բադեյանին դուր է գալիս քաղաքական գործիչներին հարցազրույցների համար վճարելու տարբերակը, դա ընդունված է ամբողջ աշխարհում, այդպես էր նույնիսկ Խորհրդային Միության օրոք

«Եթե ես քեզ ապրուստի միջոց եմ տալիս իմ հարցազրույցով, իհարկե, պիտի վարձատրվի յուրաքանչյուր էն, ումից հարցազրույց են վերցնում»,-ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը։

Հայաստանում, սակայն, այս փորձը պարոն Բադեյանին հնարավոր չի թվում, մամուլն այդքան փող չունի։ Չունի, ստիպված կլինի ունենալ, որպեսզի հարյուր հազարավոր դոլարի չափ տուգանքներ վճարի,-Վարդան Այվազյանի տեսակետն է. «Համամի՞տ չեք դուք, ասենք, սխալ գրելու համար մի 100 հազար դոլարի տուգանք»։

Պարոն Այվազյանին չի սարսափեցնում միտքը, որ չճշտված տեղեկության համար 100 հազար դոլարի տուգանքը կոչնչացնի տվյալ լրատվամիջոցին.
«Դե, ուրեմն, ճիշտը թող գրի»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930