Հունիսի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ Թուրքիայի Հանրապետությունում վթարի է ենթարկվել սիրահայերին Հալեպ տեղափոխող միկրոավտոբուսը, կան տուժածներ:
Պարզվել է, որ ս.թ. հունիսի 14-ին Թուրքիայի Հանրապետության Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում Երևան – Հալեպ երթուղու միկրոավտոբուսը բախվել է թուրքական տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային, ինչից տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են:
Ստացված տեղեկատվության համաձայն միկրոավտոբուսում եղել են 9 անձ, որոնց թվում եղել են ՀՀ քաղաքացիներ:
Միկրոավտոբուսի տուժածներից ՀՀ քաղաքացի Տիլա Պապիկյանը (ծնվ.1991 թ.), ում առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, ս.թ. հունիսի 16-ին տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մնացած տուժածներին Թուրքիայի Հանրապետությունում ցուցաբերվել է համապատասխան օգնություն, և նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
***
Կարդացեք նաև
Հունիսի 17-ին, ժամը 16.20-ի սահմաններում ՃԿԿ-ում մամուլի մոնիթորինգի ժամանակ ուշադրություն հրավիրվեց Թուրքիայում տեղի ունեցած ՃՏՊ-ի վրա: Մանրամասները ճշտելու նպատակով կապ ենք հաստատել Արտաքին Գործերի, Կապի և Տրանսպորտի, Էկոնոմիկայի (տուրիզմի) և Սփյուռքի նախարարությունների ՃԿԿ պատասխանատուների հետ:
Սփյուռքի նախարարության պատասխանատուն նշեց, որ Թուրքիայի Ղարս քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ: Պարզվել է, որ Թ. Պապիկյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Այլ մանրամասներ չեն ճշտվել: