Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հասան Ռոհանին առանց հոգեւոր առաջնորդի չի կարող լուրջ բարեփոխումներ իրականացնել

Հունիս 18,2013 15:38

Այսօր «Հայացք» մամուլի ակումբում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ, դոցենտ, իրանագետ Գոհար Իսկանդարյանը հայտնեց, որ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին ունեցավ բավականին լավ հաղթանակ: Նրա վարկանիշը բավականին բարձրացել է հատկապես այն բանից հետո, երբ Ռոհանին տվել է թիրախային հարվածներ: «Նա արձագանքեց Ղալիբաֆի խոսքերին` ասելով, որ ինքը գնդապետ չէ, այլ իրավաբան: Գուցե դրանով ցանկանում էր ասել, որ ինքը կոպիտ քաղաքականության կողմնակից չէ»,- ասաց արեւելագետը:

Ինչպես բանախոսը նշեց, Հասան Ռոհանին մեղմ քաղաքականության կողմնակից է, մտադիր է քաղբանտարկյալներին ազատել, սակայն ինչպիսի ծրագրեր էլ նա ցանկանա անել, առանց հոգևոր առաջնորդի թույլտվության դա անհնար կլինի իրականացնել, քանի որ վերջնական ստորագրությունը դնում է հոգևոր առաջնորդը: «Որքան էլ նա բարձրաձայնի ու ցանկանա բարեփոխումներ մտցնել, այնուամենայնիվ վերջնական խոսքը հոգեւոր առաջնորդինն է: Մուհամմադ Խաթամին էլ ուներ բարեփոխումների շատ ծրագրեր, սակայն հենց այդ պատճառով չէր կարողանում իրականացնել»,- ասաց Գոհար Իսկանդարյանը:

Ըստ իրանագետի, հոգեւոր առաջնորդն ավելի շատ կողմնակից է եղել Ջալիլի հաղթանակին, սակայն ընտրությունից երկու օր առաջ իրադարձությունները կտրուկ փոխվել են:

Հիշեցնենք, որ ընտրություններին կար ութ թեկնածու, սակայն վերջում մնացին վեցը, ինչն էլ մեծ դեր ունեցավ Հասան Ռոհանիի հաղթանակի համար: Գոհար Իսկանդարյանը նշեց նաեւ, որ, անսպասելի էր այսքան մեծ տոկոսով նրա փայլուն հաղթանակը, սակայն դրան նպաստեց բարեփոխիչների շատ գրագետ վարած քարոզչությունը և նրանց մեկ թեկնածուի շուրջ միավորումը:

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930