Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հենրիկ Աբրահամյանը պնդում է. Ես մյուսների նման օգտվել եմ հողօգտագործողի իմ իրավունքից

Հունիս 18,2013 15:30
Henrik Abrahamyan

Shamshyan.com Այսօր՝ հունիսի 18-ին, Արարատի մարզի Նարեկ, Այգեզարդ, Այգեպատ գյուղերի բնակիչների բողոքի ակցիան տեսանկարահանելուց հետո ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի Մխչյան գյուղում տեսնելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին, հետաքրքվել է.

-Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս կմեկնաբանեք մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Դուք եւ Ձեր որդին կառավարության որոշմամբ անապահով գյուղացիներին հատկացված վառելանյութից էժան գներով ձեռք եք բերել շուրջ 48 տոննա դիզվառելիք:

– Նախ, ճշտեմ, որ կառավարությունը անապահով գյուղացիներին էժան վառելիքով ապահովելու մասին որեւէ որոշում չի ընդունել: Լավ կլիներ, որ այդ հրապարակման հեղինակը մի քիչ իրեն նեղություն տար ծանոթանալ կառավարության իր իսկ նշած ծրագրին եւ ճշմարտությունը գրեր:

-Այդուհանդերձ, Դուք օգտվե՞լ եք հիշյալ ծրագրից:

– Իհարկե օգտվել եմ, ինչպես կարող էր օգտվել եւ օգտվել է Հայաստանի տարածքում գտնվող ցանկացած հողօգտագործող: Որովհետեւ այդ ծրագիրը վերաբերում է ոչ թե անապահով գյուղացիներին վառելանյութով ապահովելուն, այլ պետական աջակցություն է հանրապետության հողօգտագործողներին: Այսինքն, ամեն մեկն էլ հնարավորություն է ունեցել իրեն պետք եղած քանակով շուկայականից էժան գներով վառելիք ձեռք բերել: Մեկը 1000 լիտր է ուզել, դիմել է այդքանի համար, մյուսին ավելի շատ է պետք եղել: Ես եւ իմ որդին գնել ենք նշված քանակի վառելիք այն գնով, ինչ բոլոր հողօգտագործողները ոչ միայն Մխչյան համայնքում, այլեւ հանրապետության ողջ տարածքում:

– Հրապարակման մեջ նշվում է, թե քանի որ կառավարությունը սուբսիդավորել է մատչելի գներով վառելանյութի եւ դրա շուկայական գնի տարբերությունը, ստացվում է, որ կառավարությունը մասամբ վճարել է ձեր փոխարեն:

– Կրկնեմ, որ ծրագիրը նախատեսված է բոլոր հողօգտագործողների համար՝ անկախ նրանց ապահովվածության աստիճանից եւ ունեցած հողատարածքների չափից: Եւ ես, իմ որդին, ինչպես նաեւ Դուք եւ հիշյալ հրապարակման հեղինակը, եթե ունեք հողատարածք, հավասար իրավունքներ ունեինք եւ ունենք՝ օգտվելու այդ ծրագրից: Այնպես որ, մենք որեւէ մեկին հասանելիք վառելիքը չենք գնել, ոչ էլ որեւէ մեկը, առավել եւս կառավարությունը, վճարել է մեր փոխարեն: Աբրահամյանները երբեք չեն փորձել եւ ոչ մի մտադրություն չունեն բիզնես զարգացնել կամ հողատարածքներ մշակել պետության միջոցների հաշվին, որքան էլ որոշ մարդիկ շատ մեծ ցանկություն ունենան մեր մասին նման սուտ լուրեր տարածել: Փառք աստծո, մենք ունենք բավարար սեփական միջոցներ եւ, ի տարբերություն որոշ մարդկանց, մեր աչքը պետության միջոցների վրա չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930