Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նուբարաշենի համայնքապետը սեփական դիմումի համաձա՞յն է պաշտոնը լքել

Հունիս 18,2013 15:18

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ են արդյոք մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ երեկ Երեւանի քաղաքապետի որոշմամբ աշխատանքից ազատված Նուբարաշենի վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Մհեր Հովհաննիսյանի ազատման պատճառը իր գործունեության ընթացքում կատարած լուրջ թերացումներն են:

Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Մհեր Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Ինչ վերաբերում է նրա աշխատանքի թերացումներին, վարչության պետը նշեց, որ նման բան չկա:

Նախկին թաղապետ Մհեր Հովհաննիսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկը: Կուսակցության մամուլի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանից չհաջողվեց կուսակից անդամի` ինքնակամ հեռանալու վերաբերյալ որեւէ մեկնաբանություն ստանալ. Պարոն Ուրիխանյանը հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930