Արարատ մարզի Ոստան գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Արթուր Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վարորդ, կոչումով շարքային, 2013թ. ապրիլի 4-ին շարք կանգնելուց ուշանալու համար ավագ լեյտենանտ Սուրեն Պետրոսյանի կողմից դիտողության արժանանալու կապակցությամբ զազրախոսել է վերջինիս հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ է տվել իրեն կարգի հրավիրելու նպատակով մոտեցած, իր նկատմամբ պետ հանդիսացող ավագ լեյտենանտ Արման Պետրոսյանի հասցեին` անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Արթուր Աբգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը: Ա. Աբգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով (« Զինծառայողին վիրավորանք հասցնելը»): Սույն գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում մեկնարկելու է հունիսի 19-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ