Վարչապետն այսօր այցելեց Սանահինի վանական համալիր, ծանոթացավ վանական համալիրի ամրակայման աշխատանքներին: 2012թ. հուշարձանի վերականգնման աշխատանքների իրականացման համար պետական բյուջեով հատկացվել է 18 մլն դրամ:
Այս պահին վարչապետը ուղեւորվում է Լոռու Դսեղ գյուղ՝ Թումանյանի տուն-թանգարանի ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներին ծանոթանալու համար: Այս ծրագրի աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա հունիսի 11-ին եւ ավարտվել այս տարվա մայիսի 14-ին: Ծրագրի արժեքը կազմել է 8 մլն 940613 դրամ, որից համայնքի ներդրումը 894061 դրամ է:
ՀՀ 2013թ. պետական բյուջեով Սանահինի համալիրի վերականգնման համար հատկացվել է 22 մլն 500 հազար դրամ, որը նախատեսվում է ծախսել Սուրբ Աստվածածին եկեղեցու նախագավթի եւ Մագիստրոսի ճեմարանի մասնակի վերականգնման եւ ամրակայման աշխատանքներ իրականացնելու համար:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Կարդացեք նաև