Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «3 րոպեն բավական էր, որպեսզի Սերժ Սարգսյանը հրահանգեր այս մարդկանց, այս կոռուպցիոներների հետ կապված գործեր հարուցեր»

Հունիս 18,2013 14:22

«Արդյոք ՎՊ-ի հայտարարած չարաշահումների մասին նո՞ր իմացաք, արդյոք այդ չարաշահումների տասնապատիկը դրված չէ՞ Սերժ Սարգսյանի սեղանին եւ արդյոք սա՞ է ձեր, մեր իմացածը: Բնականաբար ոչ, ավելի շատ չարաշահում, ավելի շատ փաստաթղթեր, եւ արդյո՞ք պետք էր այսպես ներկայացնել, էմոցիաներ բարձրացնել եւ այս հանցագործությունների դեմն առնելու մեխանիզմներ չմշակել: Երեք րոպեն բավական էր, որպեսզի Սերժ Սարգսյանը հրահանգեր այս մարդկանց, այս կոռուպցիոներների հետ կապված գործեր հարուցեր: Ոչ, այլ մեխանիզմ է գործում, նա օգտագործում է ոչ թե արդարադատությունը, այլ թաքնված մեխանիզմը»,-այսօր խորհրդարանի արտահերթ նիստում Վերահսկիչ պալատի հաշվետվության ժամանակ ՀԱԿ խմբակցության անունից իր ելույթում ասաց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Առկա խնդիրները ՀԱԿ խմբակցությունում համարում են համակարգային: «Թող ոչ մեկի մտքով չանցնի, որ ինչ-որ մեկը կարող էր մաքսայինին խաբել, այսքան ատկատ անել, համակարգված է վերեւից ներքեւ եւ կոռուպցիայի համակարգը: Այս ամենը վերահսկվելի է, եւ վերահսկվում է մեկ կետից»,- ասաց Արամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ դատախազություն դիմելն անիմաստ է, քանի որ դժվար թե Աղվան Հովսեփյանը այս ամենի մասին տեղյակ չլիներ. «Այս համակարգը անգամ օլիգարխին դարձնում է սուսիկ: Օլիգարխներին հարցրեք, ծանոթներ կունենանք, իրենց համար ավելի հե՞շտ է աշխատել այնպես, ինչպես դուք եք թելադրում, թե՞ աշխատել անպաշտպան միջավայրում: Ստեղծվել է հանցագործությունների քարտեզ, հիմա պետք է առաջնորդվենք այդ քարտեզով»,- ասաց Արամ Մանուկյանը: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը այս ամենն օգտագործում է այդ մարդկանց վերահսկելու համար, եւ նրանց ցանկացած պահի օգտագործելու համար՝ այնպես ինչպես ուզում է. «Այս ամենը գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքին, որը կարող է ցանկացած պահի հայտնվել դատախազության ձեռքին»:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների ըմբոստ ելույթները Մանուկյանը պարզապես արդարադատության իմիտիացիա է համարում, որը, ըստ նրա, ոչ մի լավ բանի չի բերի: ՀԱԿ-ը առաջարկում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի առկա խնդիրները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930