Լրահոս
Օրվա լրահոսը

Վեճ Արամ Մանուկյանի, Վարդան Այվազյանի եւ լրագրողի միջեւ (Տեսանյութ)

Հունիս 18,2013 14:15

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց. «Սա կեղծ բարեփոխումների ակցիա է , որևէ լավ բան մի սպասեք: Առաջարկում ենք ունենալ իսկապես հանձնաժողով, նայենք բոլոր գործերը, դատախազությանը մենք տանք, որ ինքը չորոշի՝ էդ մարդուն պատժի թե չմերժի»:

Դահլիճից պատգամավորներից մեկն ինչ-որ բան ասաց: Մանուկյանը հավելեց. «Բիզնես ունեցողներն էլ կարող են ընդգրկվել: Պարոն Վարդան Այվազյանին էլ կընդգրկենք, որովհետև ինքը մաքուր ու անբասիր պատգամավոր է բազմակուսակցական»: Նա նաեւ հեգնանքով ու ժպիտով հիշեցրեց, որ Վարդան Այվազյանը «հանքերի հայր է»:

ԱԺ նախագահն էլ Վարդան Այվազյանին հորդորեց. «Կհանգստանա՞ս, Այվազյան»:

Արդեն ընդմիջմանը, միջանցքում Արամ Մանուկյանի եւ Վարդան Այվազյանի միջեւ լեզվակռիվ սկսվեց: Երկխոսությունը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների.

Վարդան Այվազյան- Ես փող բերող տղա եմ, գնում եմ, քաղաքական գործիչ եմ, ասում եմ՝ արի էս երկրում փող դիր: Գալիս է, իմ խոսքով դնում է, բայց քո խոսքով չի դնում:

Արամ Մանուկյան – Քո վրա ե՞ն բիզնես դնում:

Վարդան Այվազյան- Իմ վրա չի դնում, երկրի վրա է դնում: Ես սեփականություն ունեցել եմ այն ժամանակ, երբ որ սկսել եմ աշխատել:

Արամ Մանուկյան- Բիզնես ունե՞ս, թե չունես:

Վարդան Այվազյան- Կարմիր դիպլոմով գրուզչիկ եմ աշխատել, միանգամից չեմ եկել մինիստր աշխատել:

Արամ Մանուկյան- Օրենքը պահի:

Վարդան Այվազյան- Օրենքով եմ աշխատել: Կարմիր դիպլոմով գրուզչիկ եմ աշխատել, քո պես միանգամից պատրաստի չեմ ստացել:

Արամ Մանուկյան-Մի գողացի:

Վարդան Այվազյան- Գողացածս հլա մի տեղ ցույց տուր:

Լրագրողներից մեկը հիշեցրեց մամուլի, մասնավորաբար «Հետքի» հրապարակումները: Այվազյանը բարկացած վրա բերեց. «Փողը վեկալեց գրեց: Էդ ինչ որ գրել ա, տալիս եմ քեզի»: «Ինձ պետք չեն»,- ասաց լրագրողը: Այվազյանը շարունակեց.«էդ հանքերը տալիս եմ քեզի: Իմ առողջությունս, իմ դուխս դնում եմ, ապրում եմ»: «Դե տենց էլ շարունակեք ապրել»,- ասաց լրագրողը: «Ես տենց էլ անում եմ, դու ես վնգստում»,- ասաց Այվազյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութը՝ Yerkir.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Հիմա սա մեր նախագահի բնորոշմամբ հանրապետական կուսակցության ինտելեկտուալ, թե սովորական թևի ներկայացուցիչն է ??? Թող լրագրողները չմոռանան հարցնել բրեժնևյան ոճով նախագահի մյուս ասուլիսի ժամանակ:

  2. Anna says:

    Վարդան Այվազյանի և լրագրողուհու պահվածքը իրար շատ համարժեք էին: Ցավոք սրտի:

  3. Որբուկ says:

    30 Միլիոն դոլլարը հիմա ինչ փող ա որ խեղճ Վարդանի հետևից են ընկել՝ շատ էլ ԱՄՆ դատարանը հաստատել ա էդ փաստը:

    • Արդար says:

      ԱՄՆ-ի դատավորները կաշառակերներ են թող մեր երկրում դատեին կտեսնեիք բոլորդ որ Վարդանը ազնիվ մաքուր և օրինապաշտ հանցագործ է:
      Կեցցե ՀՀ դատական համակարգը այստեղ մենք իսկապես պարծենալու բան ունենք:

  4. Maxim says:

    Anna, առանց ամաչելու՝, այդ անառակաբարո բոմժի, ,, որի մասին այնքան հանցագործություններ է
    բացահայտվելու, որքան լիսկա կոչեցյալ կենդանու մասին է,, պահվածքը համեմատում ես մի անձի
    հետ, որը փորձում է տգետներին, թալանչիներին ցույց տալ իրենց ով լինելը: Ինձ համար ամոթ է, որ
    քեզ նման մտածողներ կան, և մեծ պատիվ, որ այդպիսի լրագրողներ ունենք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930