Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՀՅԴ-ական պատգամավորի`ՎՊ-ն կառավարությանը մեղադրում է հանցագործությունների մեջ

Հունիս 18,2013 13:50

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ելույթ ունենալով Վերահսկիչ պալատի՝ 2012 թվականի հաշվետվության մասին, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ ՎՊ-ն Հայաստանի գործադիր իշխանությանն ուղիղ մեղադրում է հանցագործությունների մեջ: «Մեղադրանք է սա, իսկ ի՞նչ է ասում կառավարությունը՝ կառավարությունն ասում է՝ այո, ընդունում ենք բացթողումները, բայց հանցագործություն չկա: Չի կարելի, որ հրապարակային խոսվի հանրային փողերը խժռելու մասին և մեկն ու մեկը պատասխան չտա: Ստացվում է՝ կամ Վերահսկիչ պալատն է սուտ ասում, կամ կառավարությունը: Բայց մեկն ու մեկը պետք է պատասխան տա, չէ՞: Իսկ այդ մեկը հաստատ պատահական չինովնիկ չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը զարմանում է, որ այս ամբիոնից հայտարարվում են կոնկրետ մեղադրանքների մասին, սակայն ուզում են պարտակել այս հանցագործությունները: Իսկ եթե սուտ մատնություն է սա, դրա համար էլ Քրեական օրենսգիրքն ունի հոդվածներ: ՀՅԴ պատգամավորը նշեց, որ այս ամենը շոուի կվերածվի, եթե պատասխանատվության չենթարկվեն մեղավորները:

Դաշնակցական պատգամավորն անգամ մեջբերեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը՝ հավատանք, որ փոխենք մեր երկիրը: «Ինչպես ասում են ֆուտբոլային դիվանագիտության լեզվով՝ գնդակը ձեր դաշտում է, հարգարժան իշխանություն»,-եզրափակեց ՀՅԴ պատգամավորը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930