«Ես ուրախ եմ, որ ծնվել եմ հայ, քրիստոնյա, կներեք, տղամարդ, ոչ թե կին: Այդ երեքի համար ես հպարտ եմ»,-Aravot.am-ի հարցին`խորհրդային իշխանություններից հետո ինչպե՞ս եք կարողանում աշխատել այսքան տարբեր իշխանությունների հետ, այսպես պատասխանեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Այնուհետև պարոն Մովսիսյանը շեշտեց, որ իր համար գոյություն ունի Հայաստան երկիրը ու մանրամասնեց. «Ես Խորհրդային միության տարիներին եղել եմ ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարը և ԽՄԿԿ քաղբյուրոյի անդամ: Ես հպարտ եմ դրա համար: Կարողացել եմ այդ տարիներին իմ ամբողջ ջանքերը ներդնել, քաղաքականության իրականացմամբ օգուտ բերել երկրին: Ես հիմա էլ վեց հարցերով եմ զբաղվում. Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահն եմ, Հանրային խորհրդի անդամ, Անտառների վերականգնման հիմնադրամի գործադիր տնօրեն, Արաքսի հանձնաժողովի, ԳԱԱ փորձագիտական հանձնաժողովի նախագահ: Ես ծառայում եմ իմ հայրենիքին: Ես ոչ անցյալի, ոչ էլ ապագայի մարդ եմ: Ես մի մարդ եմ, ով իր ամբողջ գիտելիքները, ուժն ու եռանդը ուզում է ներդնել ՀՀ պետականության ամրապնդման, ժողովրդի համերաշխության և միասնականություն համար: Նոյեմբերին դառնում եմ ութսուն տարեկան, բայց ես հիմա էլ շնորհակալ եմ իմ ճակատագրից ու մեր ժողովրդից, որ ինձ հնարավորություն է տվել ծառայել իմ հայրենիքին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ինձ ծանոթ բացառիկ մարդկանցից է Վլադիմիր Մովսիսըանը,որ հինգ մատի պես գիտի մեր
երկիրն ու նրա խնդիրները, մի խոսքով արժանավոր մարդ է: