Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-իրանական հարաբերությունների սրում չի լինի

Հունիս 18,2013 13:28

Օրեր առաջ Իրանի նախագահական ընտրությունների ժամանակ 50.71 տոկոս ձայներով նախագահ ընտրվեց ռեֆորմիստ հոգևորական Հասան Ռուհանին: Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշում է, որ Իրանը անակնկալ մատուցեց քաղաքականությամբ զբաղվողներին. «Նախնական հարցումների համաձայն՝ Հասան Ռուհանին քիչ ձայներ էր հավաքել: Այսինքն՝ ընտրվեց այն թեկնածուն, որ չէր հավակնում նախագահ դառնալուն»:

Նորընտիր նախագահի արտաքին քաղաքական ծրագիրը այն է, որ Իրանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, բայց առաջ է քաշել երկու վարկած. «Որ ԱՄՆ-ն չպետք է միջամտի Իրանի Ւսլամական Հանրապետության ներքին գործերին, և պետք է ճանաչի Իրանի իրավունքը իրականացնելու խաղաղ միջուկային ծրագիր: Իսկ Ամերիկան պատրաստակամություն է հայտնել համագործակցել Իրանի հետ»,-փաստում է իրանագետը: Իսկ ԱՄՆ-ն Իրանի ընտրությունները գնահատել է ոչ թափանցիկ:

Վարդան Ոսկանյանը փաստում է, որ իրանցիները կատարեցին շատ կարևոր քայլ. «Նախ՝ միջազգային ասպարեզում բարձրացավ երկրի վարկանիշը, երկրորդ` երկիրը ցույց տվեց, որ կարող է կազմակերպել թափանցիկ և արդար ընտրություններ»: Իրանագետը կանխատեսում է, որ Իրանը Արևմուտքի կամ Իսրայելի հետ կունենա տնտեսական որոշ անհամաձայնություններ:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստան – Իրան հարաբերություններին, Վարդան Ոսկանյանն ասում է, որ Հասան Ռուհանին դեռևս չի անդրադարձել, ու չի քննադատել Կովկասին: Եթե կանխատեսենք, պետք է նկատի ունենանք մի կարեւոր հանգամանք. հայ-իրանական հարաբերությունները կանոնավորված չեն Իրանի նախագահների փոխվելու հետ. «Հայ-իրանական հարաբերությունները կայուն են: Հայաստանի անկախացումից ի վեր երկու երկրների հարաբերությունների սրում չի եղել»,-ասում է իրանագետը:

Բայց նախագահը մեծ քննադատության է արժանացրել Ադրբեջանին, իրանագետը հավաստիացնում է, որ երկու պետությունների հարաբերությունները չունեն բարելավման հեռանկար:

 

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930