Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսալ-Արմենալը»` աշխատողներին. Աշխատում եք աշխատեք, թե չէ Աֆրիկայից էժան աշխատուժ կբերենք

Հունիս 18,2013 12:52

Levon-BagdasaryanԱյսօր «Ազդակ» ակումբում «Լեւ գրուպ» իրավաբանական ընկերության տնօրեն Լեւոն Բաղդասարյանը խոսեց «Ռուս-Արմենալ» ալյումինի գործարանի բանվորների աշխատանքային իրավունքների խախտումների եւ գործարանատերերի կողմից վերջիններիս նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու մասին:

«Ռուսալ-Արմենալ» գործարանի թվով 105 բանվորների գործով հայաստանյան դատարաններն իրարամերժ դատական ակտեր են կայացրել: Ընդհանուր իրավասության դատարանը բազմակողմանիորեն քննելով գործը ՝ գտավ, որ գործարանը պարտավոր է օրենքի ուժով վճարել բանվորներին ամսական հավելավճարներ, իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտավ, որ ամսական հավելավճարները գործարանը չպետք է վճարի: ՀՀ վճռաբեկ դատարանը ձեռքերը լվաց եւ չցանկացավ խորանալ գործի մեջ` վերադարձնելով բողոքը»,- հայտնեց Բաղդասարյանը հավելելով, որ գործն ուղարկվելու է նաեւ Մարդու իավունքների Եվրոպական դատարան:

Բաղդասարյանը նաեւ հավելեց, որ գործատուն ոչ միայն չգնաց ընդառաջ աշխատողներին, այլեւ սպառնաց զանգվածային ազատումներով, ասելով` «աշխատում եք աշխատեք, թե չէ Աֆրիկայից էժան աշխատուժ կբերեմ, մենք էլ ձեզ դատի կտանք…»:

Բաղդասարյանը հեռակա դիմելով ՀՀ վարչապետին, ասաց, որ վերջինս պետք է հանձնարարի լսելու «Ռուսալ-Արմենալի» աշխատողների բողոքները, փաստերի իսկությունը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Նայեք նկարին, ամեն ինչ պարզ կլինի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930