Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգիչների խանութները մոլորեցնելով սպառողներին՝ իրենց մոտ են հրավիրում (Տեսանյութ)

Հունիս 18,2013 12:35

TMPPH«Դոմինո վիդեո Փրոդաքշն» ընկերության նախկին համահիմնադիր Արամ Հարությունյանը հանձնաժողով Է ներկայացրել դիմում՝ հայտնելով, որ «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ն արդեն լուծարման փուլում գտնվող «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» կատարած բոլոր գործերն ու մրցանակները վերագրել է իր ընկերությանը` սուտ տեղեկատվության միջոցով օգտագործելով «Դոմինո վիդեո Փրոդաքշնի» բարի համբավը։

Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, գտավ, որ «Դոմինո Փրոդաքշն» ընկերությունը իր այդ քայլով մոլորեցրել է հասարակությանը, ինչն, ըստ հաձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի` անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է։

Հանձնաժողովը որոշեց «Դոմինո Փրոդաքշն» ընկերությանը տուգանել տարեկան հասույթի 1 տոկոսի չափով եւ 1 շաբաթ ժամանակ տվեց խախտումը վերացնել:

Հանձնաժողովի ներկայացուցչի մեկնաբանություններն այս գործի վերաբերյալ` տեսանյութում.

Արտակ Շաբոյանի ներկայացմամբ, վերջերս հաճախ են ականատես լինում եւ քաղաքացիներից դիմում-բողոքներ ստանում համակարգչային խանութ-սրահների հակամրցակցային գործելաոճից, Մասնավորապես` համակարգիչների առուվաճառքով զբաղվող ընկերությունները գովազդում են, որ միակն են հանրապետությունում, որ առանց աշխատավայրից տեղեկանքի համակարգիչ են վաճառում, սակայն, երբ քաղաքացիները հասնում են խանութ, պարզվում է երաշխավոր է պետք, մաքուր վարկային պատմություն եւ այլ փաստաթղթեր, որոնց մասին սակայն գովազդում ոչ մի բառ չի ասվում: Անբարեխիղճ գովազդի համար այսօր հանձնաժողովը համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Այ թի մաստեր» եւ, «Nout.am» ընկերություններին սպառողներին մոլորեցնելու համար տուգանեց տարեկան հասույթի 1 տոկոսի չափով:

«Քրաուն Քեմիքալ» ընկերության երկու նախկին աշխատակից էլ հիմնադրել են նոր ընկերություն եւ օգտագործելով ընկերության ապրանքանիշը` թողարկել նոր արտադրանք: Ըստ հանձնաժողովի , քիմիական ապրանքների արտադրությամբ զբաղվող «Քրաուն Քեմիքալ» ընկերությունը հանձնաժողով է ներկայացրել դիմում՝ հայտնելով, որ մտավոր սեփականության գործակալության կողմից ստացել է «Քրաուն Քեմիքալ» ապրանքային նշանի պետական գրանցումը։ Սակայն շուկայում հայտնվել են «Քրաուն Գոլդ» անվանումով քիմիական ապրանքներ, որոնց պիտակները արտաքնապես գրեթե չեն տարբերվում իրական արտադրողի արտադրատեսակներից։ Հանձնաժողովը նախազգուշացրել է վերացնել խախատումը եւ նախկին աշխատակիցներին` տուգանել:

Հանձնաժողով է դիմել նաեւ «Բարի Սամարացի» րնկերությունը, որր զբաղվում է մսամթերքի արտադրությամբ եւ իրացմամբ տեղեկացնելով, որ հանդիպել է անբարեխիղճ մրցակցության գործողության, որն իրականացվում է նույն ապրանքային շուկայում գործող ընկերության կողմից։ Խոսքը վերաբերում է մասնավորապես` «էրզրում» ընկերության կողմից «Բարի Սամարացի նրբահամ եփած երշիկ»-ին: Այն «Բարի Սամարացի» ընկերության կողմից գրանցված է, մտավոր սեփականության գործակալությունում, ինչը նշանակում է, որ որեւէ այլ ընկերություն իրավունք չունի օգտագործել դրանք։

Հանձնաժողովին է դիմել նաեւ «Պռոշյանի կոնյակի գործարանը» տեղեկացնելով, որ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել եւ ստացել է 21 տեսակի հուշանվերային շշերի ապրանքային նշանների նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր։ Սակայն շուկայում հայտնվել են նույն շշերով լցված կոնյակներ, որոնք իրացվում են «Բերդաձոր» ապրանքային նշանի ներքո։

Հանձնաժողովը օրինախախտներին հանձնարարեց վերացնել խախտումը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930