Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիվարոյի» աշխատակցի խափանման միջոցը փոխվել է

Հունիս 18,2013 12:00

Սերգեյ Հարությունյանը կալանավորվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 18-ին Երեւանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Էթնա» ռեստորանային համալիրի հարող տարածքում 27-ամյա Արսեն Շահբազյանի սպանության գործով:

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժնում անցյալ տարվա հոկտեմբերի 19-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ամբաստանյալներից երեքի` Կարեն եւ Արմեն Հարությունյանների, Անուշավան Հովհաննիսյանի նկատմամբ հետագայում ընտրվել էր ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին խափանման միջոցը: Մինչ այդ նրանք կալանավորված էին:

Կասկածյալներից՝ Մեսրոպ Խառատյանն ու Վաղինակ Հարությունյանը հետախուզման մեջ են:

«Վիվարո» ընկերության համակարգչային սեկտորի վարիչ Սերգեյ Հարությունյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հովհաննես Հարությունյանն (լուսանկարում) Aravot.am-ին տեղեկացրեց, որ քրեական գործով շուրջ 6 ամիս անհիմն կալանքի տակ գտնված մեղադրյալ Սերգեյ Հմայակի Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել է, և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին:

Պաշտպանն ասաց, որ միջնորդություն է ներկայացվել Սերգեյ Հարությունյանի մասով քրեական գործը կարճելու մասին, որը դեռևս քննության ընթացքում է:

Հիշեցնենք, որ Ս.Հարությունյանը կամավոր էր ներկայացել ոստիկանության բաժին, եւ տվել էր ինքնախոստովանական ցուցմունքներ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930