Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողներն ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով հունիսի 16-ին, ժամը 22.00-ին, իր վարած «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով, Թևոսյան փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հրանտ Հ.-ին:
Անձնական զննությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է «Ֆաբարմ» տիպի որսորդական հրացան` լիցքավորված 12 մմ տրամաչափի 2 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն