Այսօր «Տեսակետ» ակումբում Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի անդամ Լեւոն Ղազարյանը անդրադարձավ ազգային ավիափոխադրողներին, որոնք ապագայում կլինեն երեքը:
«Բնագավառն ազատականացվեց, երկրի նախագահը հստակ հայտարարեց, որ Հայաստանում պետք է լինեն մեկից ավելի ավիափոխադրողներ, որոնք հնարավորություն կտան խուսափել խնդիրներից, ինչպես եղավ «Արմավիայի» դեպքում»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ կհայտարարվի մրցույթ, որին կմասնակցեն նաեւ դրսի ավիաընկերությունները:
Անդրադառնալով ոլորտի բացերին՝ Ղազարյանը նշեց, որ, օրինակ, սեւ արկղերի վերծանման հետ կապված համապատասխան մասնագետներ են պետք:
«Զվարթնոց օդանավակայանը կառուցվել է, շատ լավն է, բայց որպեսզի նա կարողանա իր ծախսերը փակել՝ ուրեմն պետք է ավելացնել փոխադրումների քանակը»,- այս կարծիքին է Ղազարյանը, որի խոսքով՝ պետք է նաեւ մրցունակ լինել:
Կարդացեք նաև
Ղազարյանի համոզմամբ` պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել տեղական ավիաընկերությունների համար, որ շուկայից դուրս չմնան:
Նա նաեւ նշեց, որ հայկական ավիաընկերությունների ի հայտ գալու հետ զուգահեռ տոմսերի գները նախկինի պես կլինեն:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ