Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայի վարչապետի քայլը հիշեցնում է, թե ինչ է եվրոպական քաղաքական համակարգը, ինչ՝ հայկականը

Հունիս 18,2013 11:26

Երեկ հայտնի դարձավ, որ Չեխիայի վարչապետ Պյոտր Նեչասը հրաժարական է տվել։ Ընդ որում, նա հեռացել է ինչպես երկրի կառավարության ղեկավարի, այնպես էլ իշխող Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնից։ Իսկ պատճառը կոռուպցիոն սկանդալն է, որում ներգրավված են երկրի արդեն նախկին վարչապետի աշխատակազմի անդամները, այդ թվում՝գրասենյակի ղեկավարը։ Իր հրաժարականը Չեխիայի վարչապետը հիմնավորել է շատ կոնկրետ՝ «քաղաքական պատասխանատվությամբ»։

Հատկապես ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված վերջին օրերի «օֆշորային սկանդալից» հետո Չեխիայի վարչապետի այս քայլը հերթական անգամ հիշեցնում է, թե ինչ բան է եվրոպական քաղաքական համակարգը, ինչ բան՝ հայկականը, որի ղեկավարները իբր թե ձգտում են դեպի եվրոպական արժեքներ։

Հիշեցնենք, որ Չեխիայում կոռուպցիոն սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ այդ երկրի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը, առանց նախագահ Միլոշ Զեմանի իմացության, խուզարկություններ է սկսել վարչապետի գլխավորած կուսակցությանը մոտ կանգնած գործարարների գրասենյակներում եւ բացահայտել, որ վարչապետի շրջապատը կոռուպցիոն գործարքների մեջ է մտել նրանց հետ՝ չարաշահելով իրենց պետական դիրքն ու փորձելով գնել խորհրդարանի պատգամավորներին։

Հիմա փորձենք նման իրավիճակ պատկերացնել Հայաստանում, երբ Վլադիմիր Գասպարյանի ենթակայության տակ գտնվող կառույցը, առանց Սերժ Սարգսյանի իմացության, խուզարկություններ սկսի, օրինակ, Ֆլեշ Բարսեղի՝ Բարսեղ Բեգլարյանի գրասենյակներում եւ հայտնաբերի, որ վարչապետի քարտուղարը փորձել է համոզել, օրինակ, Գալուստ Սահակյանին, որ նա Բարսեղի բիզնեսի օգտին օրենքների ընդունմանն աջակցի։ Աբսո՞ւրդ է։ Լիակատա՛ր։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետեւ մեզանում վերը նշված շղթայի բոլոր օղակները մեկը մյուսին գորդյանից էլ ավելի ամուր հանգույցներով են կապված։ Ավելին՝ գլոբալ առումով սպասարկում են մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի շահը, որն էլ ժամանակ առ ժամանակ որոշում է, թե ում կարելի է մի թեթեւ «ժերտվա տալ»՝ հանուն խարխլված իմիջի վերականգնման։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930