Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ N զորամասի ավագ սպան խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները

Հունիս 18,2013 11:02

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և անձի առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` ՀՀ ՊՆ N զորամասի ավագ սպա, կապիտան Կառլեն Միրզոյանը մեղադրվում է այն բանում, որ նա, 2013թ. մարտի 2-ին` ժամը 0820-ի սահմաններում, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Վերֆել փողոցի խաչմերուկում հետադարձ կատարելիս խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջները և ճանապարհային երթևեկության կանոնները` նախապես չհամոզվելով հետադարձ կատարելու անվտանգության մեջ, ճանապարհը չի զիջել հանդիպակաց ուղղությամբ ընթացող «ԶԱԶ-Սենս» մակնիշի ավտոմեքենային, բախվել է վերջինիս, որի հետևանքով «ԶԱԶ-Սենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող, ոստիկանության կրտսեր սերժանտ Անտոն Ավդալյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ.Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործըª հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

 

Հատուկ քննչական ծառայության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930