Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուղեկցող պահակախմբի ավագը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ

Հունիս 18,2013 10:58

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով սույն թվականի հունիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի ավագ ոստիկան Հարություն Հովհաննիսյանին:

Նախաքննությամբ պարզված տվյալների համաձայնª Հ. Հովհաննիսյանը, 2013 թվականի ապրիլի 18-ին վերակարգով նշանակված լինելով կալանավոր Ա.Կաբալյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղեկցելու համար ստեղծված պահակախմբում որպես ավագ, պատշաճ կարգով չի կազմակերպել և չի ապահովել կալանավորի մշտական հսկողությունը, որի հետևանքով ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող կալանավոր Ա.Կաբալյանը դատարանի շենքից դիմել է փախուստի: Մի քանի օր անց Ա.Կաբալյանը հայտնաբերվել է և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ:

Հարություն Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հատուկ քննչական ծառայության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930