Հայաստանի ազատ ըմբշամարտի երիտասարդական հավաքականն այս օրերին նախապատրաստվում է Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում հուլիսի 4-ից 8-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Ազատ ոճայինները վերջերս են ավարտել նախապատրաստական նախավերջին հավաքը Ծաղկաձորում եւ հիմա մարզումները շարունակում են տեղերում: Նրանք Ֆուտբոլի ակադեմիայում եւս մեկ անգամ մեկտեղ կհավաքվեն հունիսի 24-ից եւ եզրափակիչ հավաքի ավարտից հետո կմեկնեն մրցավայր:
Ավագ մարզիչ Ավետիք Գրիգորյանն արդեն կողմնորոշվել է հավաքականի կազմի ընտրության հարցում: Սկոպյեում հուլիսի 4-ից 8-ը հանդես կգան Խորեն Թեմուրյանը՝ 50 կգ քաշային կարգ, Արտակ Հովհաննիսյանը՝ 55, Գոռ Թորոսյանը՝ 60, Արեն Ալեքյանը՝ 66, Գեւորգ Համբարձումյանը՝ 74, Շամիր Աթյանը՝ 84, Վիկտոր Կազիշվիլին՝ 96 եւ Համլետ Աբրահամյանը՝120 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ