Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է հայկական սերիալներին և դրանց աղետալի հետևանքներին: Ըստ հուշարձանագետի՝ հայկական հեռուստաեթերը ողողած սերիալները մեր ազգի անդեմության հայելին են:
Սամվել Կարապետյանի տեսաբլոգի ադմինիստրացիա
Հարգելի պն Կարապետյան, Ձեր մոտավորապես 10 րոպեանոց տեսահոլովակը դիտելուց հետո, կարող եմ միայն հետևյալն ասել` անկասկած Դուք կրթված և սրտացավ անձնավորություն եք; 4 րոպեից մի քիչ էլ ավել Դուք “նախապատրաստում” եք ձեր ունկնդրին, պատմելով, թէ ինչի մասին պիտի խոսեք: Անվանում եք նկարահանման մասնակիցներին մտավորականներ: Արդյոք, ձեր կարծիքով ամեն, քիչ թե շատ կրթություն ստացածին կարելի է անվանել մտավորական? Իսկ եթե այո, ուրեմն Հայաստանի բնակչության զգալի մասը մտավորական կոչվելու իրավունք ունի: Ինչու եք օգտագործում, Ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Հայաստանում “երջանկահիշատակ” ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած խոսելաոճը, չբարձրաձայնելով կոնկրետ սերիալների, նրանց հեղինակների ու արտադրողների անունները? “Առանձին տեղերում, առանձին մարդիկ առանձին բացթողումներ ունեն, առանձին սխալներ են գործում” – այս անդեմ ոճը Ձեզ ոչ մի բան չի հիշեցնում? Ցավոք սրտի նույն ձևով են արտահայտվում մեր բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները և այն քաղաքական գործիչները, որոնք գիտեն մեկը մյուսի իշխանության և հարստության ետևում “թաքնված” ճշմարտությունը, լավ հասկանալով, որ եթէ “բերանը” բացի, մյուս կողմից էլ “բերանը”, համարժեք հակահարված տալով և իրենց “կորպորատիվ պատիվը” պաշտպանելով պահպանում են “молчаливое согласие” իրենց ավազակային շահերը իրագործելու նպատակով: Զարմանալի բան է`միայն Ռուսաստանում, Հայաստանում և այլ նմանատիպ “հանրապետություններում” է պահպանվում այսպես արտահայտվելու ոճը , երբ բոլորը գիտեն, որ, օրինակ Պողոսը Պետրոսի մեքենան գողացել է և վաճառել Սեդրակին, բոլորը ասում են´-“եթէ ինչ որ մեկը, ինչ որ մեկից ինչ որ բան է գողացել և վաճառել ինչ որ մեկին, դա դատապարտելի է, պետք է ինչ որ մեկը հետաքննի, ինչ որ մեկին ձերբակալի, ինչ որ մեկը մեղադրանք ներկայացնի, ինչ որ մեկը արդար դատավճիռ կայացնի ինչ որ մեկն էլ այս ամենը արդար լուսաբանի”: Իհարկե պն. Կարապետյանի տեսահոլովակը միայն առիթ էր իմ այս կարծիքը արտահայտելու համար:
Համամիտ եմ