Սանկտ Պետերբուրգի ոստիկանները ձերբակալել են խարդախ ուղևորի: Հայտնում է «Էն Տե Վե» հեռուստաընկերությունը:
48-ամյա հայազգի տղամարդը ճանապարհին մեքենա էր կանգնեցնում ու վարորդներից գումար էր խնդրում՝ խոստանալով վերադարձնել տված գումարի կրկնապատիկը:
Վարորդները վստահում էին նրան, անվճար տանում նրան մի քանի հասցեներով: Մի հասցեում, ամեն անգամ դա լինում էր Իվանովսկ փողոցի 26 բնակարանը, ուղևորը դուրս էր գալիս մեքենայից ու էլ չէր վերադառնում:
Նման ձևով նա նաև բջջային հեռախոսներ էր յուրացնում: Անցորդներից հեռախոս էր խնդրում զանգելու համար ու հեռանում էր: Անշնորհակալ ուղևորը, ինչպես գրում է լրատվականը, մի քանի անգամ դատապարտվել է նմանատիպ հանցագործությունների համար: Նրա նկատմամբ երկու հոդվածով քրեական գործ է հարուցվել՝ «Գողության» և «Խարդախության»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ