Ռուսական warfiles.ru կայքը գրում է, որ Ադրբեջանը T-90-ի բազայի վրա կառուցված ТОС-1А կրականետ համակարգեր է գնել Ռուսաստանից: Բացի վերոնշյալից, Ադրբեջանը նաեւ T-90C տանկեր, ՀՄՄ-3-ներ է գնել, գրում է Lragir.am-ը:
Ավելի վաղ ТОС-1А մեքենաներից ձեռք է բերել նաեւ Ղազախստանը: Ըստ աղբյուրի, այս տեխնիկան ավելի ժամանակակից է, քան այն, ինչ գտնվում է ռուսական բանակի տրամադրության տակ:
ТОС-1А մարտական մեքենան նախատեսված է բաց տարածությունում եւ շինություններում հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու, ինչպես նաեւ թեթեւ զրահապատ տեխնիկան ու տրանսպորտային միջոցները շարքից հանելու համար:
Ադրբեջանի ձեռք բերած ժամանակից Т-90С տանկերը հագեցած են կառավարվող հրթիռներով, բարձր ճշգրտություն ունեցող խոցման միջոցները շարքից հանող օպտիկաէլեկտրոնային համալիրով եւ կոնդիցիոներներով:
Անտրամաբանական է: Թուրքին զինում է,որ իր զինվորի վրա կրակի Հայաստանում ? Պրովոկացիա մի արեք .