Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյաննը Դիլիջանում մեկնարկած շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի երկրորդ փուլի երկրորդ տուրում այսօր պարտվեց հնդիկ գրոսմայստեր Համփի Կոներուին ու կես միավորով 12 մասնակիցների մրցաշարային աղյուսակում ընթանում է ստորին հորիզոնականներում:
Մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ: Աննա Մուզիչուկ-Տատյանա Կոսինցեւա՝ 1:0, Վիկտորիա Չմիլիտե-Բելա Խոտենաշվիլի 1/2, Անտոանետա Ստեֆանովա-Աննա Ուշենօինա՝ 1/2, Օլգա Գիրյա-Թավշինթուգս Բաթչիմեգ՝ 0:1, Նանա Ձագնիձե-Դրոնավալի Հարիկա՝ 1:0:
Երկու տուրից հետո երկու հաղթանակով միանձնյա առաջատարը Նանա Ձագնիձեն է:
Վաղը Էլինան սպիտակներով խաղում է Ձագնիձեի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ