Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի համար հրաժարականը պարտադիր չէ (Տեսանյութ)

Հունիս 17,2013 20:25

7,2 տոկոսը տնտեսական աճ չէ, այլ տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Բայց միեւնույն է, այդ աճն անորակ է, գրեթե կապ չունի արդյունաբերության հետ, նոր աշխատատեղեր չկան, չկա նաեւ աշխատավարձերի ու եկամուտների աճ։ Ավելին այս տարի այդ 7,2 տոկոս աճն էլ չի լինի։
«Գյուղատնտեսությունն այս տարի լավ չի լինի հայտնի դեպքերից հետո, ծառայությունների որակի մեջ մենք չենք տեսնում եւ իհարկե, ամենակարեւորը արտահանման ծավալի մեջ»,- ասել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ «Ա1+»-ին։

Հայաստանում գումարներ ներդնելը ձեռնտու չէ, չկա նորմալ ներդրման միջավայր հատկապես խոշոր բիզնեսի համար եւ ոչինչ էլ չի արվում, որպեսզի լինի այդ միջավայրը։ Բիզնեսը դառնում է կենտրոնացված. «Ապրանքային շուկայում խաղացող սուբյեկտների քանակը կրճատվում է, այսինքն, կենտրոնացման աստիճանը մեծանում է, սա լավ բան չի, այսինքն, սրա հետեւանքով մրցակցային հարաբերությունների որակը չի կարող բավարար լինել»։

Կառավարությունն, ըստ պարոն Մելքումյանի, մեղավոր է թվարկած բոլոր բացթողումներում, բայց «Բարգավաճ Հայաստանը» նրա հրաժարականը չի պահանջում, թեպետ կառավարության որակն էլ ԲՀԿ-ին ձեռք չի տալիս։ Կարող են պատասխան տալ, բայց հրաժարականը պարտադիր չէ։

 

Մանրամասները՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930