Իրանահայ երգահան Լորիս Ճգնավորյանը իրանցի աշխարհահռչակ ռեժսիսոր Աբբաս Կիառոստամիին կօգնի օպերա գրել 13-րդ դարում ապրած միստիկ Շամս ալ-Դին Մոհամմադ Թաբրիզիի մասին: Հայտնում է «Թրես թիվի» հեռուստատեսության կայքը:
Լորիս Ճգնավորյանը օպերայի այլ տարբերակ նախկինում ներկայացրել է Թեհրանում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) մշակույթի-արվեստի փառատոնում:
Երկու հատվածից բաղկացած օպերան կպատկերի Շամս Թաբրիզիի և պարսիկ բանաստեղծ Մոլավիի (Ռումի) հանդիպումը: Օպերան հովանավորում է Շամս Թաբրիզիի հիմնադրամը, հայտնել է ՏՀԿ մշակույթի ինստիտուտի ղեկավար Հոջաթոլլահ Այուբին:
Շամս Թաբրիզին (1185-1248) միստիկ էր և փիլիսոփա, որը դարձել էր Մոլավիի հոգևոր ուսուցիչը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ