Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Մովսես գյուղից տեղեկացանք, որ այս տարի սահմանամերձ այս բնակավայրում եղել է 21 մահ, 4 ծնունդ: Մովսեսում գրանցված է 2200 մարդ, սակայն փաստացի բնակիչների թիվը 1350 է: Գյուղի միջնակարգ դպրոցն ունի 160 աշակերտ: Խորհրդային տարիներին Մովսեսի դպրոցում սովորում էր ավելի քան 1000 երեխա:
Մոսկվայի որոշ դպրոցներում դասարանի աշակերտների մեծ մասը մովսեսցիներ են: Ներկայումս երեւանաբնակ մովսեսցի մտավորականները համախմբվել են, որպեսզի լուծեն հայրենի գյուղի հիմնախնդիրները, դրանով կանխվի սահմանամերձ շենից արտագաղթը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ի՞նչն է խանգարում երեւանաբնակ մովսեսցի մտավորականներին համախմբված վերադառնալ հայրենի գյուղ եւ տեղում լուծել հիմնախնդիրները: Թ՞ե նրանց աքսորել են Երեւան “մկների ժողով” անելու:
Եթե Հայաստանի հանրապետությունը նմանեցնենք լուրջ վնասվածք ստացած նավի հետ, ապա , ինչպես ասում են, այդպիսի նավը առաջինը լքում են առնետները: Մեր դեպքում նավաստիներն են լքում առաջինը: Արդյոք սա նշանակում է, թե “առնետները” չեն հասկանում որ նավը վնասված է? Միգուցե “առնետները” կարծում են թե իրենք են նավաստիները, իսկ նավաստիները`առնետներ? Թե “առնետները” դեռ չեն հասկանում թե նավը լուրջ վնասված է? Թե “առնետները” իրենք են դիտավորյալ վնասել նավը և դիտավորյալ տանում են այն դեպի խորտակում, մինչև վերջ թալանելով նավը և թալանածը դիզելով օֆշորային դրամատներում, հույս ունենալով տվյալ նավի խորտակումից հետո (որի վրա թքած ունեն), վայելել իրենց թալանածը ուրիշ նավերի վրա? Թե մոռացել են անզեն հայերին կոտորող ու թալանող թալյաթների, ջեմալների ու մյուսների տխուր ճակատագրի մասին? Հեշտ չէ, ինչպես ասում են, գլուխ հանել: