Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց մանդատից հասարակությանը հանդարտեցնելու համար, Լիսկան՝ վերակենդանացրեց դժգոհությունները

Հունիս 17,2013 19:51

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը Վահե Ավետյանի մահվան տարելիցի կապակցությամբ՝ հունիսի 29-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում կազմակերպում է մոմավառություն, որին հետեւելու է բողոքի երթ:

Ինչ կլինի այս ամենից հետո, կամ՝ արժեր կրկին սրել իրավիճակը` Aravot.am-ի հարցին պատասխանելով Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հետեւյալն ասաց. «Դա անշուշտ Լիսկայի պատմության արձագանքն է: Վահե Ավետյանի դաժան սպանության հետ կապված շատ ցույցեր եղան ու դրանք բերեցին նրան, որ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց մանդատից եւ դա նրա կողմից եղավ այն քայլը, որը ուղղված էր հանդարտեցնելու հասարակության դժգոհությունը եւ այդ քայլը հասավ իր նպատակին այն առումով, որ այն սուր իրավիճակը, որ ստեղծվել էր՝ հիմնականում լիցքաթափվեց: Հիմա՝ Լիսկայի հանցագործությունը վերակենդանացրեց բոլոր դժգոհությունները, որը սկսվել էր մեկ տարի առաջ Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքարում», Վահե Ավետյանի սպանության դեպքի հետ կապված: Եթե Վահե Ավետյանի սպանության կապակցությամբ Ռուբեն Հայրապետյանը ստիպված էր վայր դնել մանդատը, նույնանման իրավիճակում Լիսկան դեռ իր զոհի քառասունքը չլրացած արդեն փորձ է անում կրկին հայտնվել մարզպետի պաշտոնում ու կրկին ահ ու սարսափ սփռել Զանգեզուրի լեռներում, ինչը չէր կարող չգրգռել հասարակությանը նաեւ Վահե Ավետյանի սպանության հետ կապված»:

Դիտարկմանը՝ բախումներ կլինե՞ն այդ օրը, Հովհաննիսյանը նշեց.

«Ես հակված եմ մտածել, հուսալ, որ այդ իրավիճակից կհաջողվի խուսափել, եթե իշխանությունները համապատասխան քայլեր ձեռնարկեն, Ռուբեն Հայրապետյանի թիկնազորին զգուշացնեն, որ դա քաղաքացիական ակցիա է ու քաղաքացիական վերաբերմունքի արտահայտման քայլ է նախապատրաստվում: Անհրաժեշտ է, որ շատ արագ իշխանությունները սանձեն նմաններին, նախագահը հանդես գա հայտարարությամբ, որ կսանձի հասարակության այդ լիսկանման  խավին … Անհրաժեշտ է գնալ հասարակության պահանջներին ընդառաջ՝ հնարավորություն չտալով ինքնաբուխ տրամադրություններին վերաճելու զանգվածային բողոքի ցույցերի, որոնք միշտ պարունակում են վտանգ, հատկապես այն դեպքում, երբ խոսքը գնում է օլիգարխների մասին: Ու հատկապես այն օլիգարխների, երբ նրանք իրենց անպատժելի եւ ամենազոր են զգում»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Չեմ հասկանում, Հայաստանում նամուսով հայ չի մնացել, որ մինչև օրս էդ մարդասպանը ազատության մեջ է….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930