Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան. «Լիսկային հետ բերելը՝ լկտի նախաձեռնություն է»

Հունիս 17,2013 19:38

Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը, ըստ Henaran.am-ի՝ Գորիսում ստորագրահավաք է նախաձեռնել ի պաշտպանություն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, հավաքելով մտավորականների, ուսուցիչների, արվեստագետների, ասել է, որ Սուրիկ Խաչատրյանին պետք է օգնեն  իրենց ստորագրություններով, որպեսզի նա կարողանա կրկին մարզպետ աշխատել:

Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը հետեւյալ կարծիքը հայտնեց. «Լիսկային հետ բերելը լկտի նախաձեռնություն է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ»:

Հովհաննիսյանն ասաց․ «Շնորհավորում եմ, որ նրան նշանակել են մարզպետի պաշտոնակատար, որ Լիսկայի համար ստորագրահավաք անի, նման նախաձեռնությամբ հանդես գա… Սուրիկ Խաչատրյանի մոտից առգրավվել է 143 կտոր մարտական զենք ու այդ մարտական զենքերը մարդ սպանելու համար են, դրանցից շատերը հաստատ գողացվել,  հայտնվել են Լիսկայի ձեռքերում ու այսքանից հետո եթե հայտնվում է մեկը, ով իր առաջին քայլը այդ պաշտոնում հնարավոր է համարում, այս նախաձեռնությունը առաջ քաշում՝ հասկանալի է դառնում, որ վախի մթնոլորտը, որը կար, որեւէ դժվարություն չէր առաջացնի նաեւ ստորագրություններ հավաքելու հարցում: Նրան անհապաղ պետք է ազատել պաշտոնակատարի գործառույթներից:

Եթե կա զենք, ուրեմն այդ զենքը պիտի կրակի ու բնականաբար այդ 143 կտոր զենքը շատերին է սպանել: Պատճառաբանել, թե այդ զենքերը պատերազմից են մնացել, անիմաստ է, այդ մարզպետ կոչված Լիսկան մարդասպան է եւ դա ապացուցվել է ու դա բոլորը գիտեն: Անօրինական զենքերը պահվում են հանցագործություններ կատարելու համար: Այդ զենքերով սպանվել է մարդ, ծանր վիրավորվել է բարձրաստիճան զինվորականը, ով այսօր դեռ հիվանդանոցում է… Այդ ինչպես է, որ մարզպետի պաշտոնակատարը իր առաջին գործը սկսում է նախկին մարզպետի պաշտպանությունից, այն դեպքում, երբ այսքան փաստեր կան:  Նրան պետք է անմիջապես հեռացնել այդ աշխատանքից»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Պարզապես մարդ says:

    Այ քեզ պատմություն, այ քեղ ռիսկ…
    Եդ սրիկային անմիջապես պետք է հեռացվի հանրապետությունից դա վտանգավոր տարրա, միջատ որ ողջ բանջարանոցի հերը կանիծի: Դու հալա դրա քաջությանը նայի, ամբողջ մի ազգ ասումա բանտարկելա պետք ինքը ստորագրությունա հավաքում որ հետ բերի? Հանցագործին սատարողը նույնպես հանցագործա ու պիտի պատժվի ու եթե սերժը դա չանի իրա ժանսերնել կհավասարվեն Օ ի:

  2. gago says:

    Նախաձեռնությունը լկտի է թե ոչ էական չէ: Ստորագրահավաքը հուսահատ քայլ է այն մարդկանց կողմից, ովքեր վստահ չեն, որ նոր մարզպետի օրոք աշխատանք կունենան կամ վստահ են որ չեն ունենա:

  3. Ara says:

    Ճիվաղին դատել է պետք, իսկ նրան պաշտպանողներին` երկրից արտաքսել… Լավ, հեռու ձեզանից, վերջ ի վերջո, մարդ եք չէ՞; ինչ եք հրեշից հերոս սարքում… մի կարճ կյանք է մնացել ապրելու, պարզերես ապրեք…
    Սրիկաներին մի աստվածացրեք…արա… (ականջդ կանչի Ոստիկանապետ…)

  4. Արթուր says:

    Լիսկային լիսկա դարձնողից է պետք ազատվել, այսինքն`գործող նեխած համակարգից ու նրա բոլոր ղեկավարներից: Ժողովրդական ասացվածքը նման դեպքերի համար շատ իմաստուն խոսք ունի`ձուկը գլխից է հոտում: Մնացածը ավելորդ խոսքեր են. հերիք է ինքնախաբեությամբ զբաղվեքն, գործելու ժամանակն է, այլապես վաղն արդեն ուշ կլինի…

  5. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սյունիքի «նժդեհական» հանքային-մաֆիոզ կլանի կամակատարները:

    Նախ` ԱԶԳԱՅՆԱՑՆԵԼ հանքարդյունաբերությունը:

    Հետաքրքիր է` ի՞ նչ պիտի լինի լիսկայի կոմսոմոլ Ռուդոլֆ Սարգսյանի վերջը,որին լիսկան նշանակեց Կապանի փոխքաղաքապետ ու որը լիսկայի կողմից ստեղծած «Դավիթ-Բեկյան ուխտեր» կոչված լիսկայական կոմսոմոլների նախագահն է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930