ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը վերջին օրերին շարունակում է ուժեղացնել տեսչական ստուգումները հանրապետության բոլոր մայրուղիներին:
Հրապարակված վերջին ստուգայցի ընթացքում ինը տարբեր բեռնատարողության ապօրինի փայտ տեղափոխող ավտոմեքենաներ հայտնաբերելուց հետո բնապահպանական պետական տեսչությունը բռնագրավել է ևս տասնվեց տարբեր բեռնատարողության բեռնատար մեքենաներ, որոնք տեղափոխել են լորենի, բոխի հացենի տեսակների փայտանյութ:
Առգրավված փայտանյութերը ավտոմեքենաներով տեղափոխվել են պահպանվող տարածք կազմվել են արձանագրություններ և կատարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ:
Բնապահպանության նախարարությունն ազգաբնակչությանը տեղեկացնում է, որ ստուգայցերը մշտական են և կոչ է անում զերծ մնալ ապօրինի ծառահատումներից: