Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար, երկրի նախկին վարչապետ եւ ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին, ով արդեն գրեթե մեկ ամիս անազատության մեջ է, այսօր առավոտյան հացադուլ է հայտարարել, հայտնում է «Ազատություն» ռ/կ-ն:
«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, նախկին վարչապետի փաստաբանը որպես հացադուլի պատճառ նշել է Մերաբիշվիլիի` իրեն հեռուստացույց տրամադրելու եւ ընտանիքի անդամներին իր բանկային քարտից օգտվելու համար լիազորագիր տրամադրելու հնարավորություն ընձեռելու խնդրանքների անարձագանք մնալը: