«Սուրիկ Խաչատրյանը գյուղապետերի համար լավ մարզպետ է եղել, ցավալի է, որ այսօր էլ չի աշխատում»,- Aravot.am-ին ասաց Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը: Փորձեցինք նրանից ճշտել արդեն մասնակցե՞լ է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Դոլունցի կազմակերպած ստորագրահավաքին` Սուրիկ խաչատրյանին կրկին մարզպետ բերելու պահանջով, գյուղապետն ասաց. «Տեղյակ չեմ, ինչ ստորագրահավաք է: Կրկնում եմ` Սուրիկ Խաչատրյանը գյուղապետերի համար լավ մարզպետ է եղել: Իսկ դեպքերի հետ կապված թող նախաքննությունը պարզի»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Henaran.am-ը հրապարակել է լուր, որ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը Գորիսում ստորագրահավաք է նախաձեռնել ի պաշտպանություն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի: Պաշտոնակատարը հավաքել է Գորիսի էլիտային՝ մտավորականներ, ուսուցիչներ, արվեստագետներ, բժիշկներ նաեւ գյուղապետեր եւ բացատրել, որ Խաչատրյանի փրկությունը եւ մարզպետ աշխատելը նրանց ստորագրությունից է կախված:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ինչքան խորն է նստած,՝ քծնանքն ու ստրկամտությունը, կեղծիքն ու երկերեսանությունը, սողալն ու
ստոտաքարշությունը, շողոքորթությունն ու մորթապաշտությունը, իմ հայրերի և պապերի հողում,՝
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ: Կարծես գենետիկորեն իրենց մեջ ներարկված լինի այդ չարիքը: Մի գուցե այն քամին
է բերել՝, որը փչում է Ղարաբաղից:
Շատ ազնիվ գուղապետ է էդ Լուսինե Ավետյանը, մարդը ազնիվ նշում է, որ գյուղապետերի համար է լավ եղել, հո չի ասում, գյուղի, գյուղացիների,սյունեցիների…Ողբամ քեզ հայոց երկիր, որ նաև սրա նմաններն են են քո կանայք: Երբ կնոջ տեսակն է փչանում, դա կործանարար է յուրաքանչյուր երկրի համար:
Հետո էլ կասեք ժողովուրդը վատ է ապրում որովհետև ընդդիմությունը թույլ է Հայաստանում: Ախր այ ժողովուրդ, էդ որ ստորագրում եք որ Լիսկան լավ մարզպետ է եղել, բա չե՞ք վախենում որ հենց դուք եք կործանում Հայաստանը: Մի մարդ որ կրակել է իրենից հղիացած կնոջ վրա պատճառաբանելով որ լավ չի երգում, ինչպե՞ս կարող է ընդհանրապես հանրության մեջ հարգանք ունենալ ու համարվել լավ մարդ: Նրա տեղը բանտն է:
Չեմ հասկանում, Երևանում էլ նամուսով հայ չի մնացել, որ մինչև օրս թողնում է էդ մարդասպանին ազատ Երևանի փողոցներով քայլել։ Եթե պետություն չկա կամ հանցագործին հովանավորող բորենիներ են իշխում, այդ ժամանակ ամեն մեկը իրավունք ունի ժողովրդի թարախակալված մասը հեռացնել, մաքրել ։
Հարգելի «Պարզապես մարդ»: Ձեր մեկնաբանությունը չի հրապարակվում, քանի որ խախտում է մեր հրապարակման կանոնները: Չենք հրապարակում անձնական վիրավորանքներ՝ ում մասին էլ, որ դրանք լինեն:
Ինչ տխմար, գավառական նախաձեռնություն է… ուրեմն մեր երկրում մի նորմալ մարդ չկա՞, որ “20 հատ ճակատին շարողը” փոխանակ անփառունակ վախճան ունենա ուղղիչ աշխատանքային գաղութում, դեռ պաշտոնավարելու մոլուցք ունի:
Լավ, շնորհակալություն, դե որ եդպեսա խնդրում եմ ինձ հետ ուղարկեիք իմ маилիս վրա ինձ մոտ չի պահպանվել, ես կխմբագրեմ ու նորից կուղարկեմ հետ: Լցված եմ դրանց վրա դրանիցա:
ով չգիտի ,որ Քարահունջի գյուղապետը Լիցկայի բոստանում աճեցրած մոլախոտ է